Ով է մեղավոր ջախջախիչ պարտության համար. ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև 2050 թվականը Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ Աշխարհի առաջնության մեդալակիր․ ահա այսպիսի նպատակադրում էր արել Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին։ 6 տարի անց որքանով ենք մոտ այս նպատակին: 

Վրաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում երեկ կայացած ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում  6 անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը։ Հայաստանի հավաքականից միակ գոլը խփեց Էդգար Սևիկյանը։ Երկու խաղերի արդյունքում զիջեցինք 9-1 հաշվով ու կշարունակենք խաղալ Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Խաղից հետո նորանշանակ գլխավոր մարզիչը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ 

Վերլուծաբան Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականի պարտությունը սպասելի էր, սակայն արձանագրված հաշիվը՝ խայտառակություն։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը 2023-ին պայքարում էր ՀՖՖ նախագահ դառնալու համար, Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների համար՝ ընդգծելով, որ ժամանակն է գիտակցելու և փոփոխություններ անելու։ 

Հայ երկրպագուները ինչպես Հայաստանի «Հանրապետական» մարզադաշտում, այնպես էլ երեկ Վրաստանի «Դինամո Արենա»-ում շարունակում էին պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Մելիքբեկյանը, սակայն, մտադիր չէ հեռանալ։ Խաղից հետո նա խոստովանեց, որ կան ներքին խնդիրներ, բայց ասաց՝ պատրաստ են հունիսին Չեռնոգորիայի դեմ խաղին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով։

Մինչ այդ, «Դինամո Արենա»-ում երեկ իրավիճակը լարվել էր․ խաղից հետո վրացի երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հայ երկրպագուների նկատմամբ՝ նրանց ուղղությամբ նետելով պլաստիկե և մետաղե տարաներ։

Հայաստանում կայացած հանդիպման ժամանակ մարզադաշտում տեղակայվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկաններ: Խաղին օթյակից հետևում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

Ըստ Երվանդ Իսմաիլյանի՝ «Հանրապետական» մարզադաշտում ուժեղացված հսկողություն էր սահմանվել՝ կանխելու Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ֆուտբոլասերների մուտքը խաղադաշտ։ 

Տեղի ունեցածի համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի, ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին էլ անընդունելի է համարել հյուրերի հանդեպ նման պահվածքը։ 

Վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հավաքականի ձախողման պատճառներից է նաև այն, որ հայկական առաջատար ակումբներում մեծ թվով օտարերկրա ֆուտբոլիստներ են խաղում։ 

Դեռ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում՝ Ֆեյսբուքում հիշեցրել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան  Ռոբերտ Արզումանյանը․ 2024-ին նա 5 կետով առանձնացրել էր այն քայլերը, որոնց շնորհիվ վրացական ֆուտբոլը դրական իմաստով կերպարանափոխվել է։   

Վրաստան-Հայաստան խաղը հյուրընկալած «Դինամո Արենա»-ն կառուցվել է 1936 թվականին, երկու անգամ վերակառուցվել է՝ 1976-ին և 2006-ին․ այսօր այն ընդունում է միջազգային խոշոր հանդիպումներ և տեղավորում է 55 հազար երկրպագուի։ Լեգենդար «Արարատ 73»-ի մեծագույն հաղթանակների լուռ վկան՝ «Հրազդան» մարզադաշտը, այսօր վերածված է հնոտու շուկայի։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան