Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները.այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը և շեշտում՝ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։