Քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման առաջին փուլը։ Հանրային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, հավաքների ազատություն, կարծիքի արտահայտման ազատություն, գործի արդար քննության իրավունք գլուխները։

Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նախագծում տեղ գտած միջոցառումներն ուղղված են մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին, որի համատեքստում հնարավոր կլինի իրականացնել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը, ինչպես նաև ընդգծել է Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ քննարկումն ուղղված է նաև քաղաքացիական հասարակություն-պետություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա:

Վերջինս հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի միջոցով կհաջողվի լուծումներ տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծագած ինստիտուցիոնալ խնդիրներին:

Հանրային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները նախագծում տեղ գտած միջոցառումների վերաբերյալ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախագծի մշակմանն ուղղված ողջ գործընթացը՝ թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծել ռազմավարության ձևաչափը՝ ելակետային տվյալների ներառման տեսանկյունից։

Այս համատեքստում կարևորվել է նաև մոնիտորինգի գնահատման համակարգերի բարելավումը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մարտի 30-ին:

Հանրային քննարկումների արդյունքում գույքագրված կարծիքների և առաջարկների հիման վրա գործողությունների ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով: