«Գնում ես, շուռ ես գալիս մեջքի վրա»․ անվասայլակով տեղաշարժը Երևանում իսկական փորձություն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Նելլի  Չարչյանը Սպիտակի երկրաշարժից հետո սայլակով է տեղաշարժվում։ Շենքի փլատակներում ստացած ողնաշարի կոտրվածքի հետևանքով հաշմանդամություն ունի։ Բուժման կուրսեր է անցել նաև արտերկրում, խնդիրը չի հաջողվել հաղթահարել, բայց պատմում է՝ 35 տարվա ընթացքում լինելով արտասահմանյան տարբեր քաղաքներում՝ չի հանդիպել տեղաշարժման ոչ մի խոչնդոտի։ 30 տարի առաջ Նյու-Յորքում անգամ հանգիստ օգտվել է մետրոյից, իսկ Հայաստանում չի օգտվում, քանի որ հարմարություններ չկան։

«Ես մետրոյի Շենգավիթի կայարանի մոտ եմ ապրում, բայց չեմ կարողանում օգտվել մետրոյից»,- պատմում է տիկին Նելլի Չարչյանը։

Տիկին Նելլին միայն վերջին մեկ տարում է օգտվում հանրային տրանսպորտից, մինչ այդ երթևեկել է տաքսիով։ Դժգոհում է ավտոբուսների վարորդների վերաբերմունքից․ ասում է՝ շատերը չեն էլ կանգնեցնում ավտոբուսն ու թեքահարթակը չեն բացում, որպեսզի կարողանա բարձրանալ։

«Ես մնացած մարդկանց նման ուղևոր եմ, իրավունք ունեմ օգտվելու տրանսպորտից։ Ինչո՞ւմ է խնդիրը, որ դու չես ուզում կանգնես՝ մի հատ թեքահարթակ բացես»,- ասում է Նելլի Չարչյանը։

Պատմում է, որ Բագրատունյաց փողոցում սխալ կառուցված թեքահարթակների պատճառով մի քանի անգամ անվասայլակով շրջվել է։ Ասում է՝ թեև Երևանը վերջին շրջանում որոշ չափով բարեկարգվել է, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար, միևնույն է, կան փողոցներ և մայթեր, որտեղ բացակայում են թեքահարթակները՝ անգամ մայրաքաղաքի կենտրոնում։ Մենք փորձեցինք միասին անցնել Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկը․ թեքահարթակներ չկային, իսկ Պռոշյան փողոցի կեսից ավելին տիկին Նելլին մայթի փոխարեն ստիպված էր անցնել ճանապարհի երթևեկելի մասով, ինչը, բնականաբար, շատ վտանգավոր է։

«Կենտրոնական փողոցի վրա լացելու վիճակում են թեքահարթակները, չկա թեքահարթակ, եթե այդ պահին ինչ-որ մեկը չլինի իմ կողքին, որ մայթից իջեցնի, անցորդին խնդրում եմ, որ մի քիչ հետևից պահի, ես իջնեմ»,- նշում է տիկին Նելլին։

Քաղաքի աղտոտվածությունը նույնպես խնդիրներ է առաջացնում անվասայլակներով տեղաշարժվողների համար: Աղբը հաճախ կպչում է սայլակի անիվներին։ Տիկին Նելլիի խոսքով՝ այդ աղբն իր հետ տուն է «տանում», անիվներն էլ հաճախ վնասվում են ապակու կտորներից, և ամիսը մի քանի անգամ փոխելու կարիք է լինում:

«Շատ խնդիրներ կան, որ կոնկրետ մարդու չի վերաբերվում, ավելի խորքային է և ավելի լայն պետք է մտածել։ Մեղադրել կոնկրետ ղեկավարի՝ դա էլ ճիշտ չի լինի, որովհետև այստեղ մարդու խնդիրն է։ Եթե ես ուզում եմ մաքուր պահել իմ երկիրը, ղեկավարը չի գալու ասի՝ գիտես՝ էդ թուղթը մի գցիր էդտեղ։ Դա ես պիտի հասկանամ, որ եթե ես չգցեմ, մաքուր կմնա։ Շատ լայն է հաշմանդամների հետ կապված խնդիրը»,- ասում է տիկին Նելլին։

Նելլի Չարչյանը հույս ունի, որ կգա այն օրը, երբ անվասայլակով կկարողանա շրջել Երևանում առանց խոչընդոտների։

Սիլվի Պետրոսյան