«Ի՞նչ կարծիքի ես բռնության և խոշտանգումների մասին»․ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Լուրեր

11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
Բոլորը

Մի քանի կազմակերպություններ՝ «Հանրային դատավճիռ»-ը (Մոսկվա), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում»-ը (Երևան) համատեղ իրականացնում են ուսումնասիրություն՝ «Ի՞նչ կարծիքի ես բռնության և խոշտանգումների մասին» խորագրով։

Միջազգային այս հետազոտությունը գնահատում է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում խոշտանգումների ժամանակակից ձևերին: Ուսումնասիրությունը կառուցված է հասարակական կարծիքի հարցման վրա, որը, սակայն, անցկացվում է առցանց, որպեսզի մարդիկ մտածված և ինքնուրույն լրացնեն հարցաշարը: Ուսումնասիրությունն իրականացվում է Ռուսաստանում, Հայաստանում, Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղզստանում և Բելառուսում։

Այս ուսումնասիրությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ հասարակական կարծիքի առաջին և մինչ այժմ միակ պրոֆիլային ուսումնասիրությունն է:

Հարցաթերթիկում խոշտանգումների վերաբերյալ ուղղակի հարցեր չկան։ Այն պարունակում է իրավիճակներ, որոնք վերցված են իրական կյանքից, իրավապահ մարմինների պրակտիկայից, դատական պատիժներից, և մարդկանց առաջարկվում է գնահատել, թե որքանով է ընդունելի կամ անընդունելի պաշտոնյաների այս կամ այն պահվածքը:

Հետազոտությունն ուսումնասիրում է, թե տվյալ հասարակությունն ինչպես է «ներդրվում» խոշտանգումների պրակտիկայի մեջ, ինչպիսի բռնության ձևեր են նրա համար ընդունելի, իսկ ինչպիսիք՝ ոչ։

Հաշվի առնելով, որ ժամանակակից մարդը, ներառյալ մեր համաքաղաքացիները, ժամանակի մինչև 80%-ը անցկացնում են առցանց, հարցումը հիմնված է տվյալների հավաքագրման առցանց մեթոդների վրա:

Հարցման մեթոդաբանությունը մշակվել է «Հանրային դատավճիռ» հիմնադրամի մասնագետների կողմից՝ «Մեթոդական լաբորատորիա»-ի սոցիոլոգների հետ միասին։