Բլինքենի այցը Կենտրոնական Ասիա և ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս շաբաթ Ղազախստանում և Ուզբեկստանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա մեծ մտավախություն է առաջացրել մի տարածաշրջանում, որը զգուշանում է Մոսկվայի նկրտումներից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Եթե հզոր երկիրը պատրաստ է փորձել ուժով ջնջել ինքնիշխան հարեւան երկրի սահմանները, ի՞նչը կխանգարի նրան նույնն անել ուրիշների հետ»: – ասել է նա:

Բլինքենը փորձեց բացատրել, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային օգնում է մյուս երկրներին չդառնալ կայսերական հավակնությունների զոհ։

«Այդ պատճառով մենք վճռականորեն աջակցում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների և ամբողջ աշխարհի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը»,- ասել է Բլինքենը Տաշքենդում լրագրողների խմբին:

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ թեև երկրները պատրաստ են լսել ԱՄՆ-ին, նրանք դեռ հարցեր ունեն տարածաշրջանում զարգացող տնտեսությունների և էներգետիկ կապերին Վաշինգտոնի հանձնառության վերաբերյալ, ինչպես նաև Աֆղանստանում նրա քաղաքականության անորոշության շուրջ:

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին ասել է, որ Աստանան բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը, սակայն ընդգծել, որ Ռուսաստանը չի սպառնում իր երկրին։

«Ղազախստանը պատմական կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»,- ասել է Թլեյբերդին Բլինքենի հետ համատեղ մամլո ասուլիսում։ «Մեր տնտեսությունները, իրոք, վաղուց փոխկապակցված են, և հենց այդ պատճառով է, որ այս իրավիճակը շատ ծանր է մեզ, մեր տնտեսության համար։ Մենք փորձում ենք խուսափել բացասական ազդեցություններից, պատժամիջոցներից»։

Թլեյբերդին նաև ընդգծել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում Ամերիկայի գլխավոր տնտեսական գործընկերն է։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականին գերազանցել է 3 միլիարդ դոլարը՝ ավելի քան 37 տոկոսով ավել, քան նախորդ տարի։ ԱՄՆ-ի ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 62 մլրդ դոլարը, և մոտ 590 ընկերություններ գործում են ամերիկյան կապիտալով։

Անցյալ տարի 25 միլիոն դոլարով մեկնարկեց Կենտրոնական Ասիայի տնտեսական կայունության ամերիկյան նախաձեռնությունը՝ «տարածաշրջանային առևտրային ուղիներն ընդլայնելու, արտահանման նոր շուկաներ ստեղծելու և մասնավոր հատվածի ներդրումներ ներգրավելու և աջակցելու համար»: Աստանայում Բլինքենը հայտարարեց ծրագրի համար նախատեսվող հավելյալ $25 միլիոնի մասին:

«Սա այնքան էլ լուրջ ժեստ չէ», – ասում է Պիտսբուրգի համալսարանի պետական կառավարման և զարգացման փորձագետ Ջենիֆեր Մուրթազաշվիլին: «Հիսուն միլիոն դոլարը փոքր գումար է՝ համեմատած այլ երկրների հատկացումների հետ»։

Մուրթազաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ն իսկապես կարող է լինել եզակի գործընկեր, սակայն Վաշինգտոնը Կենտրոնական Ասիայում գտնվելու ռազմավարական պատճառներ չի ներկայացրել։

«Այդ երկրներից ոչ մեկը չի ցանկանում լինել Ռուսաստանի վասալը։ Նրանք ցանկանում են այլընտրանքներ ունենալ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հարավում՝ Աֆղանստանով։ Բայց Ամերիկան կարծես թե չի ցանկանում խոսել Աֆղանստանի մասին հենց հիմա»,- ասել է Մուրթազաշվիլին:

Ըստ ամերիկյան կողմի՝ Վաշինգտոնն այսօր կենտրոնացած է էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդման և դիվերսիֆիկացման վրա, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները կախված չլինեն մեկ երկրից կամ աղբյուրից առևտրի և ներդրումների հարցում:

Բլինքենը ընդգծել է, որ սա պոտենցիալ շատ հզոր շուկա է, և որքան շատ կապեր լինեն երկրների միջև, այնքան ավելի շատ ներդրումներ կներգրավվեն Կենտրոնական Ասիայից դուրս: