Ադրբեջանը նորից պատերազմ էր սկսելու, եթե ԵՄ դիտորդները չգային․ հարձակման ռիսկերը կտրուկ իջել են․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտենում է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկ տարին։ Եթե մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի օրերին, ԱՄՆ-ն և արևմտյան պետություններ տեղափոխում էին իրենց դեսպանատները Կիևից, եթե Զելենսկիին տարհանվելու առաջարկ էին անում, ապա այսօր վիճակն այնպիսին է, որ Կիև է այցելել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, քայլել Կիևի փողոցներով։

«Միացյալ Նահանգներն Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոսներ գտնվող պետությունների կոալիցիա է ձևավորել, որպեսզի պաշտպանի Ուկրաինան ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության միջոցով։ Եվ այդ աջակցության ցուցաբերումը շարունակվելու է»,- ասել է Բայդենը։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ Ջո Բայդենի այս քայլը պետք է ոգևորիչ լինի Ուկրաինայի համար։ Սա քայլ է, որ մինչ պաշտոնին հրաժեշտ տալն անում էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը․ «Արևմուտքն ինչքան էլ բազմազան է, ԱՄՆ-ն է առաջատար պետությունը։ Փաստացի՝ Ջո Բայդենն Ուկրաինա է այցելում ԱՄՆ նախագահների տոնի օրը, գալիս է Կիև՝ պատերազմի մեկ տարվա նախօրեին, նույնիսկ դուրս է գալիս քաղաքի փողոցներ, քայլում։ Դա աջակցության ամենաբարձր աստիճանն է»։

Սա բարոյակա՞ն աջակցություն է Ուկրաինային։ Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ի պարագայում բարոյական աջակցությունը կարող է համարժեք համարվել օգնության ցանկացած այլ ձևի։

«Նյութական և ռազմական աջակցության որևէ պակաս Ուկրաինային չկա։ Բարոյական աջակցությունն էլ կարևոր է, այս այցը ՌԴ-ի համար ազդանշան կարող է լինել, որ Արևմուտքը չի ստիպում Ուկրաինային համակերպվել իր տարածքների զավթման հետ և անձնատուր լինել։ Չկա այդպիսի ճնշում, հակառակը՝ խրախուսում են Ուկրաինայի առաջխաղացումը»,- ասաց վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան