Կառավարությանն առաջարկում եմ գնալ Վարդենիս. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Մինչ այդ նրանք փակել էին Պաշտպանության նախարարության շենքի մուտքերը։

Ծնողները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի վերջինս ներկայացնի, թե որտեղից է ստացել այն տեղեկությունները, որոնց մասին հայտարարել է Կառավարության նիստում։ Եվ ինչո՞ւ են դրանից մեկ ամիս հետո տրամագծորեն հակառակ տեղեկություններ դրվել շրջանառության մեջ։

Ծնողները չեն վստահում դեպքի վերաբերյալ իրավապահների կողմից բարձրացվող վարկածներին։ Այս մասին լրագրողնրի հետ զրույցում նշեց ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Կապիտանը ցուցմունքում նշել է, որ անձնակազմը 10․30-ից քնած է եղել, բայց ունենք տեղեկություններ, որ գիշերը՝ 00-15-ին և 00․ 30-ին հեռախոսային հաղորդագրություններ են ուղարկվել այդ զինվորների կողմից՝ իրենց հարազատներին, հետևաբար 10․30-ին նրանց քնած լինելու հանգամանքը խիստ վիճահարույց է․․․

Վարույթն իրականացնող մարմնի համար շատ կարևոր է ֆիքսել հրդեհի բռնկման պահը։

Հարց է առաջանում, եթե զինվորներից երկուսին հաջողվել է փրկվել, ինչո՞ւ դա չի հաջողվել մյուսներին։

Ցանկացած պաշտոնյայի՝ զինդատախազին, պաշտպանության նախարարին, վարչապետին, ամբողջ կառավարությանն առաջարկում եմ գնալ Վարդենիս՝ դեպքի վայր, թող վերականգնեն դեպքի հանգամանքները, տեսնեն, որ եթե 15 րոպե ցավից գոռային, ձայն տային, ինչպե՞ս է հնարավոր, որ քնած զինվորներիը չզարթնեին ու չփորձեին դուրս գալ այդ տարածքից, չէին փորձի՞ հանգցնել կրակը»,- նշեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Մանրամասները՝ տեսանյութում։