Ալեն Սիմոնյանը թող բացատրություն տա. դղյակներ են սարքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ շենքի դիմաց, փակել են շենքի մուտքերը։

Ծնողները չեն վստահում դեպքի վերաբերյալ իրավապահների կողմից բարձրացվող վարկածներին։

Զոհված զինծառայողների ծնողներից մեկը նշեց, որ տարածքը եղել է 28 քառակուսի մետր, վառարանը եղել է երեք մետր հեռավորության վրա՝ ննջասենյակից, այդ տարածքում ապրել, քնել են 22 զինծառայող:

«Ալեն Սիմոնյանին պետք է ասել, որ այդտեղ պայմաններ չեն եղել ծառայելու, ապրելու համար։ 21-րդ դարում ՀՀ պաշտպան զինվորը ջուրը տաքացնում, տազիկի մեջ էր լողանում: Երեխեքն արդեն բաղնիսի պատեր էին շարել, որ այնտեղ լողանային, իսկ Ալեն Սիմոնյանն իր դղյակներ է սարքում ու լողանում։ Էդ երեխեքի մոտ մի անգամ գնացե՞լ է, տեսե՞լ է՝ ինչ դրություն է»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Մանրամասները՝ տեսանյութում։