ՊՎԾ-ն ՊՆ-ում և այլ կառույցներում ուսումնասիրություն է իրականացնում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։

ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:

Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ջրառ» և Շենգավիթ Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:

Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով:

Նշենք նաև, որ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Բացի վերը նշվածից, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է մի շարք կառույցների գործունեության արդյունավետության և օրինականության վերահսկողությունից բխող մշտադիտարկում: Այս պահին մշտադիտարկումները շարունակվում են պետական մարմինների հաշվեկշռում առկա տրանսպորտային

միջոցների կատալիտիկ չեզոքացուցիչների վերաբերյալ: Այս մասով նախապատրաստվել են հարցումներ ապամոնտաժված կատալիզատորիների գները ճշտելու նպատակով և նախապատրաստվել է տեղեկանքի նախագիծ: Մշտադիտարկումներ են ընթանում են նաև ՀՀ-ից ոսկու ձուլակտորների արտահանման գործընթացների վերաբերյալ:

Գնումների էլեկտրոնային շտեմարանում հրապարակված հրավերի մշտադիտարկում է անցկացվում նաև մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում և «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՓԲ-ում՝ 2020-2022 թթ. կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ ստանալու նպատակով:

Հարկ է նշել, որ Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։