Վարչապետի շարասյան վթարի գործով մեղադրյալը չի մասնակցել տուժողի թաղմանը. եղբայրը պատճառաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի գործի քննությունը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթ էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կին՝ Սոնա Մնացականյանը։

Կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ծառայության սպայական վաշտից էր, իսկ ղեկին եղել է հրամանատար Արամ Նավասարդյանը։ Վերջինս մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։

Նշենք, որ ժամը 18:05-ի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ամբաստանյալի եղբայրը դատարանում նշեց, որ երեկոյան ժամը 10-ի մոտակայքում այցելել է բուժկենտրոն, Սոնա Մնացականյանը արդեն մահացել էր։

Դատավորի հարցին ի պատասխան, թե արդյոք տուժողի ընտանքին վնասի հատուցում կատավել է, մեղադրյալի եղբայրը նշեց, որ բազմիցս այդպիսի առաջարկ արվել է, սակայն հարազատները հրաժարվել են անգամ զրուցելու հնարավորությունից։

Նա նաև հայտնեց, որ ներկա է եղել Մնացականյանի հոգեհանգստի և թաղման արարողությանը, իսկ եղբայրը ՝ ոչ․ «Թույլ չեն տվել այդ արարողություններին մասնակցել։ Ես իմ կամքով եմ գնացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։