Փոփոխություններ՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը հնարավոր լինի նշանակել մյուս ծնողին։

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։ Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։ Առաջարկվում է նաև հստակեցնել, որ եթե ծնողը (ում նշանակվել է դրամական աջակցություն) նոտարական հայտարարություն ներկայացնի՝ աջակցություն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին, ապա մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա դրամական աջակցություն վճարելը կվերսկսվի, եթե այդ ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է կարգով սահմանված պայմաններին։

Ընդ որում, նախատեսվում է, որ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։