Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Լուրեր

06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
06.05.2024 | 21:00
Ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն ՄԻԵԴ վճիռներով խախտումներ թույլ տված դատավորները. ՔՆՆԱՐԿՈՒՄ
06.05.2024 | 20:50
Ինչ հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանը Շուշիում
06.05.2024 | 20:41
«Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից». Կարեն Գիլոյան
06.05.2024 | 20:32
Հեռակա բանավեճ ՔՊ-ականների և Բագրատ Սրբազանի միջև․ ինչ տեղի կունենա մայիսի 9-ին Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ և քննարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Ուրախ էի հանդիպել նախարար Լեո Դոքերթիին և քննարկել Միացյալ Թագավորության ու Հայաստանի օրակարգի մի շարք հարցեր։ Նախարարի ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված արտակարգ հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեցի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա շարունակական ճնշումների անհրաժեշտությունը՝ հասնելու միջանցքի անվերապահ և անհապաղ ապաշրջափակմանը»,- գրել է դեսպան Ներսիսյանը թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ ավելի վաղ Դոքերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դեռևս հունվարին Դոքերթին հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա համայնքների պալատում անդրադարձել էր Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով, որ այն պետք է բացվի։

«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 18-ին ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ, և երեկ հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանին ու նշել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման հրատապ անհրաժեշտությունը։ «Սթարթ» հիմնադրամը, որի համար Միացյալ Թագավորությունը նշանակալի դոնոր է, հատկացրել է 350,000 ֆունտ՝ իրավիճակից տուժածներին աջակցելու համար»,- ասել էր բրիտանացի նախարարը։

Դոքերթին նշել էր, որ պատրաստվում է այցելել տարածաշրջան։

Էմմա Չոբանյան