Միացյալ Թագավորության պետնախարարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ  Թագավորության  Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Բայրամովը տեղեկացրել է «Լաչինի միջանցքում իրավիճակի ու Հայաստանի սադրանքների մասին ու նշել, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, միջանցքն էլ փակ չէ»։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանում իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։

Հավելենք, որ դեռևս հունվար ամսին Դոքերթին հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա համայնքների պալատում   անդրադարձել էր Լաչինի միջանցքի փակմանը նշելով, որ այն պետք է բացվի։

«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 18-ին ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ, և երեկ հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանին և նշել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման հրատապ անհրաժեշտությունը։ «Սթարթ» հիմնադրամը, որի համար Միացյալ Թագավորությունը նշանակալից դոնոր է,  հատկացրել է 350,000 ֆունտ ստերլինգ՝  իրավիճակից տուժածներին աջակցելու համար»,-ասել էր  բրիտանացի նախարարը։ Դոքերթին նշել էր, որ պատրաստվում  է այցելել տարածաշրջան։

Էմմա Չոբանյան