Բաքուն Թեհրանին շարունակում է մեղադրել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված։ Մասնավորապես, գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Իրանի ոստիկանության անգործության մասին։

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ Իրանի ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել ահաբեկչին վնասազերծելու համար։ Չնայած ահաբեկչի՝ մեր դեսպանատուն ներթափանցելու բազմակի փորձերին, տեղի ոստիկանությունը չի կանխել այս հարձակումը»,- ճեպազրույցում ասել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ արդյունքի չհասնելով՝ հարձակվողը, զինված ավտոմատով, ատրճանակով և ձեռքին «Մոլոտովի կոկտեյլ», փորձել է հասնել իր նպատակին՝ կրակ բացելով այն հարկի բնակարանների պատուհանների ուղղությամբ, որտեղ դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներն են բնակվում, իսկ հետո փորձել են հրկիզել դեսպանատան մեքենան։

«Չնայած 40 րոպե շարունակվող հանցագործությանը՝ Իրանի ոստիկանությունը ոչ մի օպերատիվ միջոց չի ձեռնարկել այն կանխելու համար։ Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ այդ միջադեպը ծրագրված ահաբեկչություն էր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն հավելել է, որ այս ահաբեկչությունը հանգեցրել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման։

«Մենք Իրանից պահանջել ենք պատժել ահաբեկիչներին։ Սակայն մինչ այժմ Իրանը ոչ մի հասկանալի պատասխան չի տվել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան