Նահանջ կոռուպցիայի դեմ պայքարում. Փաշինյանի խոստումն ու իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

2022 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35-ից հասցնել 55-ի․ սա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 2019 թվականին սահմանած նշաձողն էր։Երեք տարի անց, սակայն, պարզվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը ոչ միայն չի բարելավել դիրքերը, այլև նահանջ է արձանագրել։ 2022-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների, նվազել է երեք միավորով։ Կազմակերպության գնահատմամբ՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը և 46 միավորով հայտնվել 63-րդ տեղում՝ անցած տարվա 58-ի փոխարեն։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ բոլոր այն պետություններում, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, կոռուպցիան հանդիսանում է լուրջ խնդիր։ Իհարկե, եթե առկա պատկերը համեմատվում է 2018 թվականի իրադարձություններից առաջ եղած իրավիճակի հետ Վարուժան Հոկտանյանը ասում է՝ դրական տարբերությունն ակնհայտ է, սակայն միտումները որ այժմ նկատվում են, խիստ մտահոգիչ է համարում։
Ինչո՞ւ են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի դիրքերը թուլացել, սա արդյոք չի՞ նշանակում, որ քաղաքական կամքի բացակայության հարց կա․ իշխանական պատգամավորներից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրանք հրաժարվեցին պատասխանել։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն ընդգծում է 4,5 տարվա ընթացքում իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարել է շատ ցարծ որակով և ծավալով։ Բարսեղյանը նկատում է՝ նախկին պաշտոնյաների ապօրինի ունեցվածքից պետությանը որևէ գույք չի վերադարձվել, ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները չեն հեռացվել համակարգից, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այլ հակառակը՝ նշանակվել են բարձր պաշտոնների։
Վերադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ուսումնասիրությանը։ Ինչպես նախորդ տարի՝ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից , Ադրբեջանից և Իրանից, բայց հետ է մնում Վրաստանից։ Աշխարհի ամենաչկոռումպացված երկրների ցանկը գլխավորում է Դանիան 90 միավորով, հաջորդում են Ֆինլանդիան և Նոր Զելանդիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան