Ես էլ հակառակը կասեմ․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն ապահովել Լաչինի միջանցքի անձեռնմխելիությունը և չեն խանգարել Ադրբեջանին՝ արգելափակել այն։

«Ես կարող եմ հակառակն ասել․ իրենց առաքելությունը ռուս խաղաղապահները լավ են կատարում»,- կարճ պատասխանել է Զախարովան լրագրողի հարցին։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ինչ-որ քայլեր ձեռնարկվում են իրավիճակի կայունացման համար, Զախարովան պատասխանել է․ «Դրանք արդեն իսկ ձեռնարկվում են։ Աշխատանքներ են տարվում։ Մինչ այս էլ սրացումներ եղել են, և ո՛չ մեկ անգամ։ Եղել են խդիրներ և կողմերը մեղադրել են միմյանց։ Եվ հենց ռուս խաղաղապահներն են ամեն ինչ արել իրավիճակի կայունացման համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Այդ պատճառով մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքն ընդունելի չէ»։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտավորությունները։

Տաթև Ֆռանգյան