«Բարոյական հաղթանակ» եզրի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում․ ապաքաղաքական զրույց Հարություն Մարությանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Նրա կարծիքով՝ պատմական իրադարձությունները վերաիմաստավորվում են դրանց արդիական նշանակության լույսի ներքո: Մասնավորապես, Ցեղասպանությանն այսօր մենք անդրադառնում ենք նաև այն պատճառով, որ դրա կրկնության վտանգ կա: Հաղորդման հյուրը համաձայն չէ, սակայն, որ 2020 թվականի պարտությունից հետո «հիշելու և պահանջելու» կարգախոսն այլևս արդիական չի հնչում, հակառակը՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ հետազոտական ուղղություններով աշխատանքը պետք է շարունակել:

Հայ նշանավոր մտավորականներ Երվանդ Օտյանը և Վրթանես Փափազյանը, հիմնավորելով «ապրիլի 24»-ը նշելու անհրաժեշտությունը, այդ հիմնավորումը զուգորդում էին Վարդանանց տոնի հետ: Պատմաբանը բացատրում է, որ Վարդանանց տոնը նշվում է որպես ազգային ինքնության և խղճի ազատության համար պայքարի կարևոր հանգրվան, և այդ առումով, ինչպես և Եղեռնի նահատակների ամենամյա հիշատակումը, ունի համաժողովրդական բնույթ: Հարություն Մարությանը դեմ է «բարոյական հաղթական» բառակապակցությունը հեգնելուն, որովհետև օտար նվաճողներին դիմադրությունն իսկապես բարոյական մեծ նշանակություն ունի:

Մեկնաբանելով «քաղաքական ազգ» և «էթնիկ ազգ» բնորոշումները՝ պատմաբանը նշում է, որ, օրինակ, ԱՄՆ-ում էթնիկ հայերը քաղաքական առումով ամերիկացիներ են, իսկ մյուս կողմից՝ մարդիկ, որոնք չեն պահպանել իրենց լեզուն, մշակույթը, քիչ բան գիտեն պատմությունից, կարող են ինչ-որ կենցաղային դրսևորումներով իրենց հայ համարել: Ուկրաինացիները, անկախ իրենց ազգային պատկանելությունից, մոտ են քաղաքական ազգ դառնալուն՝ պատերազմը նրանց համախմբել է: Հայաստանցիներին, չնայած մեր պետության մոնոէթնիկությանը, հաճախ խանգարում է «տեղայնական հայրենասիրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան