Զելենսկին կրկին խնդրել է Արևմուտքին օգնել պաշտպանվել ռուսական օդային հարվածներից

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Հինգշաբթի երեկոյան ավելի քան 10 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուշ երեկոյան իր հեռուստաուղերձում։

«Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվում է ամբողջ օրը, կրկին արտակարգ հոսանքազրկումներ են,- ասել է  նա։  Ամենաբարդ իրավիճակը Կիևում է, նաև Վիննիցայում, Օդեսայում, Սումիի շրջանում։

«Դնեպրում տասնյակ մարդիկ վիրավորվել են հրթիռային հարվածի հետևանքով։ Զապորոժիեում շարունակվում են բնակելի շենքի փլատակներում մարդկանց որոնողական աշխատանքները, շենքն ավերվել էր նախորդ գիշեր ռուսական հրթիռակոծության հետևանքով։ Նախնական տվյալներով յոթ մարդ է զոհվել, ցավոք, այս թիվը կարող է աճել», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական հրթիռներից.

«Մենք նորից ու նորից կրկնում ենք մեր գործընկերներին, որ միայն ուկրաինական երկնքի ամբողջական պաշտպանությունը կփրկի թե՛ Ուկրաինային, թե՛ Եվրոպային ռուսական ագրեսիայի սրումից և Ռուսաստանին կստիպի մտածել պատերազմի իրական ավարտի մասին»։