Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չիմացանք՝ ինչ է. 44-օրյայի դեպքում լուրջ անելիքներ կան. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

«2021 թվակաին, երբ որ գերիների մի մասին վերադարձրին, որոշ ժամանակ անց նրանց նատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառվեց, ինչը խայտառակություն էր։ «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Մեծ աղմուկ բարձրացրինք, այդ պրակտիկայից հրաժարվել են։ Մեղավորներ հայտնաբերելու միտումն ակնհայտ էր»,- նշեց իրավապաշտպանը։

«Եղել են դեպքեր, որ զինվորների հետ հրամանատար չի եղել դիրքերում, և եթե նրանք գերի են ընկել, ի՞նչ քրեական հետապնդում պետք է իրականացնել․․․

Մոտեցումը պետք է հստակ ձևակերպվի, առաջին հերթին պետությունը հստակ պետք է սահմանի, որ ռազմական գործողությունների ժամանակ շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքը, և եթե ինչ-ինչ հանգամանքներում հնարավորություն չկա դիմակայելու և վերջին տարբերակը գերությունն է, ուրեմն պետք է ողջ մնալ։

Եվ երկրորդ՝ չպետք է գերի ընկնելու հանգամանքով քրեական հետապնդում իրականացնել։ Ես առաջին հերթին սպայական հրամանատարության պատասխանատվության հարցն առաջ կքաշեի։ Այդ առումով «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը լուրջ անելիքներ ունի։ Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն էլ չիմացանք՝ ինչ է։

Քրեական հետապնդման միջոցներով չէ, որ պետք է խնդիրը լուծել, ինստիտուցիոնալ, կազմակերչական, կրթական կարողությունների զարգացման լուրջ հարցեր պետք է լուծվեն»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։