Մեզ համար անընդունելի չեն նաև արևմտյան երկրների կողմից ձևակերպվող առաջարկները. Փաշինյան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին իր ելույթում՝ խոսելով ռուսական առաջարկների ընդունելի լինելուց:

«Պետք է ասեմ, որ մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից: Տարբերակներից մեկը, որ եկեք հիմա Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք, ըստ էության, այս վիճակը համարենք ինչ-որ ձևով ստատուս քվո, արձանագրենք ու լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցն՝ անընդունելի չէ, ընդունելի է: Մյուս մոտեցումն է՝ եկեք, գնանք, լուծենք ԼՂ-ի հարցը: Հիմա հարց կարող է ծագել՝ այդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ չի համարում Ադրբեջանի մաս: Ցավոք, միջազգային հանրությունը, բոլոր պետություններն առանց բացառությամբ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, և դա երևում է բոլոր փաստաթղթերով»,- նշեց Փաշինյանը:

Նա հորդորեց տպավորություն չստեղծել, թե իրավիճակն այլ է: Հայկական կողմը պատրաստ է խաղաղության և ուզում է: Փաշինյանը, սակայն, ընդգծեց, որ նման հակամարտություններում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության շուրջ պայմանավորվածությունների երաշխավոր:

«Դա կարող են լինել գերտերությունները: Ով է, որ օգնում է մեզ խաղաղության հասնելու և ով է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը»,-ասաց վարչապետը՝ կարևորելով այդ հարցի լուծմամբ զբաղվելը:

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար 2018 թվականից առաջ և հետո մեծագույն առաքելություն էր ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելը, ապա այսօր ՀՀ-ի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է մեծագույն առաքելությունը: