17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 5

Լուրեր

14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հեղաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) և այն ներկայացրել է Ազգային ժողով (այսուհետ՝ ԱԺ):  Factor.am-ն ամփոփում է ծրագրում կրթության պետական քաղաքականության, ռազմավարական պլանավորման, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների, կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերին վերաբերող ձևակերպումների հետ կապված 17 դիտարկումների շարքը:

Դիտարկում 15

Կրթության համակարգի արդյունավետությունը բաժնի կետ 40-ում նշվում է ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևական բնույթի մասին: Ծրագիրը նշում է, որ «որոշումները կայացվում են միանձնյա, կամ ուղղորդված ձևերով»:
Ծրագիրը չի նշում այն ուսումնասիրությունները, հետազոտությունները և վերլուծությունները, որոնք բացահայտել են կառավարման խորհուրդների որևէ անդամի կողմից միանձնյա որոշումների ընդունման կամ որոշումների ուղղորդման դեպքեր, չի ներկայացնում, թե ինչ իշխանությամբ և լիազորությամբ են օժտված կամ ազդեցության ինչ լծակներ ունեն այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք միանձնյա որոշումներ են կայացնում կամ ուղղորդում են կառավարման խորհուրդների գործունեությունը, չի բացահայտում, թե ինչու խորհուրդները չեն կարողացել դիմակայել այդ որոշումների միանձնյա ընդունման և իրենց գործունեության ուղղորդման այդ երևույթներին:
Ցանկացած կազմակերպության կառավարումը էական ազդեցություն ունի այդ կազմակերպության արդյունքների վրա: Կազմակերպությունը կարող է ունենալ լավ մասնագետներ, տեխնոլոգիա և տեխնիկական հագեցվածություն, սակայն ձախողվել վատ կառավարման պատճառով: Ուսումնական հաստատությունների կառավարումը ևս կարևոր ազդեցություն ունի կրթական հաստատության գործունեության արդյունքների վրա: Այդ առումով բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ 4 բուհ ունենալու հավակնությունը (ծրագրի կետ 82-ի 16 ենթակետ) կրթության և բուհերի կառավարման լավ համակարգ է ենթադրում:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության կրթական արդյունքները ևս լավ կառավարման համակարգ է ենթադրում: Չնայած նախկինում կատարված մի քանի հետազոտություն արձանագրել են, որ դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինները հիմնականում նպատակային և արդյունավետ կերպով չեն գործում, ի թիվս այլ հանգամանքների, նաև քանի որ չի հաջողվում կոլեգիալ կառավարման մարմնի 8 անդամներին ժամանակի ինչ որ պահի հավաքել մեկ տեղում, 2021թ. մարտի 15-ին իր №25-Ն հրամանով ԿԳՄՍ նախարարը հաստատել է խորհուրդների ձևավորման նոր կարգը, որի համաձայն կարող են ձևավորվել մինչև երեք դպրոցի համար մեկ «միացյալ» խորհուրդ, որի կազմում կարող է լինել մինչև 19 անդամ: Չնայած հրամանի հաստատումից արդեն անցել է 1.5 տարի, ՀՀ կառավարությունն իր հաստատած զարգացման ծրագրում չի ներկայացնում տվյալ, թե արդյոք միացյալ խորհուրդներն ավելի նպատակային և արդյունավետ գործունեություն են ծավալում և ինչպես է հաջողվել «միացյալ» խորհուրդների միջոցով բացառել միանձնյա որոշումների կայացումը կամ խորհուրդների գործունեության ուղղորդումը:

Հարցեր
1.ՀՀ կառավարության կողմից իրականացված ի՞նչ ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ են բացահայտել կառավարման խորհուրդներում միանձնյա որոշումների կայացման կամ դրանց ուղղորդման դեպքերը:
2.Ովքե՞ր են կառավարման խորհուրդների փոխարեն կայացնում միանձնյա որոշումներ և ինչ իշխանություն, լիազորություններ և լծակներ ունեն այդ անձինք միանձնյա որոշումներ կայացնելու համար:
3.Ովքե՞ր են ուղղորդում կառավարման խորհուրդների գործունեությունը կամ որոշումները:
4.Անցած 4 տարիների ընթացքում ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ կառավարությունը միանձնյա որոշումները բացառելու և ուղղորդման հնարավորությունները նվազեցնելու համար և ինչ արդյունքներ է գրանցել այդ գործում:
5.Արդյոք կառավարման խորհուրդների անդամներն անկա՞խ են:
6.Ի՞նչ մոտիվացիա ունեն կառավարման խորհրդի անդամները լավ աշխատելու և ուսումնական հաստատության ղեկավարի (տնօրենի, ռեկտորի) գործունեության և նրա կողմից ներկայացրած ուսումնական հաստատության զարգացման ծրագրի նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու համար:
7.Ի՞նչ առաջադրանք են ստացել կառավարման խորհրդի անդամները ՀՀ վարչապետից (ով տվյալ անձանց նշանակել է խորհրդի կազմում):
8.Ինչպե՞ս է բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ 4 բուհ ունենալու նպատակը ներկայացված բուհերի ռեկտորների կողմից ներկայացված և կառավարման խորհուրդների կողմից հաստատված բուհերի զարգացման ծրագրերում:
9.ԿԳՄՍ նախարարի 2021թ. մարտի 15-ի №25-Ն հրամանով ինչպե՞ս է հաջողվել բացառել դպրոցների (պետական հանրակրթական ուսւոմնական հաստատությունների) կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների կողմից միանձնյա որոշումների կայացումը:
10.ԿԳՄՍ նախարարի 2021թ. մարտի 15-ի №25-Ն հրամանով ինչպե՞ս է հաջողվել բացառել դպրոցների (պետական հանրակրթական ուսւոմնական հաստատությունների) կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների գործունեության ուղղորդումը:

Դիտարկում 16

Ծրագրի իրականացման արդյունքային շրջանակի 14-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր:
Նախորդ, հանրության զգալի մասի կողմից մերժված իշխանությունն իր 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ընդունել էր Հայաստանի բարձրագույն կրթության բնագավառում գրագողության առկայությունը և արձանագրել, որ գրագողությունը կրում է համակարգային բնույթ, որ գրագողությունը տարածված է բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում և կրթության մասնակիցների տարբեր խմբերի շրջանում և որ «լինում են դասախոսների կամ վարչական աշխատողների կողմից արդեն պաշտպանած մագիստրոսական թեզերի կամ դիպլոմային ավարտական աշխատանքների վաճառքի դեպքեր»: Խնդիրը համակարգային լինելու փաստն արձանագրվել է նաև ՏՀԶԿ մշտադիտարկման 2018թ. զեկույցում և մի շարք տեղական և միջազգային այլ հրապարակումներում:
Կրթության զարգացման պետական ծրագիրը չի անդրադառնում գրագողությանը:

Հարցեր
1.Ինչու՞ կրթության զարգացման պետական ծրագիրը չի անդրադառնում գրագողությանը (արդյոք այն դադարե՞լ է համակարգային խնդիր լինել):
2.Անցած 4 տարիներին ՀՀ կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել գրագողության դեմ պայքարի ուղղությամբ:

Դիտարկում 17

Ծրագրի արդյունքային շրջանակը ներկայացնող 82-րդ կետի ենթակետ 6-ում նշվում է, որ բոլոր դպրոցները, ՄԿՈւ հաստատությունները համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապաստասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն:

Հարցեր
1.ՀՀ կառավարության գնահատականներով ներկա պահին ՀՀ դպրոցներում և ՄԿՈւ հաստատություններում քանի՞ որակավորված մանկավարժի կարիք կա:
2.ՀՀ կառավարության գնահատականների համաձայն որքա՞ն ֆինանսական միջոց է անհրաժեշտ մինչև 2030թ. անհրաժեշտ քանակով որակավորված մասնագետ պատրաստելու համար:
3.ՀՀ կառավարության գնահատականների համաձայն ինչքա՞ն լրացուցիչ ֆինանսավորում է հարկավոր այդ մանկավարժների աշխատանքը վարձատրելու համար:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

 

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 1

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 2

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 3

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 4