17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 4

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) և այն ներկայացրել է Ազգային ժողով (այսուհետ՝ ԱԺ):  Factor.am-ը շարունակում է ներկայացնել ծրագրում կրթության պետական քաղաքականության, ռազմավարական պլանավորման, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների, կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերին վերաբերող ձևակերպումների հետ կապված 17 դիտարկումների շարքը:

Դիտարկում 11

Ծրագրի 77 կետում խոսվում է քաղաքականությունների ու գործողությունների շրջանակի մասին: Նույն 77 կետի 3-րդ ենթակետի «ժբ» ենթա-ենթակետում նշվում է բուհական անձեռնամխելի դրամագլխի ձևավորման մասին:

Հարցեր
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել 100% պետական ֆինանսավորմամբ բուհեր, ինչու՞ է հարկավոր անձեռնամխելի դրամագլուխը:
2.Ի՞նչ ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերլուծությունների արդյունքում է ՀՀ կառավարությունը եզրահանգել, որ անձեռնամխելի դրամագլուխը կբարելավի բուհերի կողմից նրանց տրամադրության տակ առկա ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողական կառավարումը:

Դիտարկում 12

Կրթության արդյունավետության բարձրացում բաժնում՝ կետ 78-ում, ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ «կստեղծվի արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման համակարգ՝ ապահովելով ինքնավարությունը, հզորացնելով ֆինանսավորման համակարգը»:

Հարցեր
1.2018թ. ի վեր ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը կրթության համակարգի և հաստատությունների կառավարման համակարգի ինքնավարությունն ապահովելու ուղղությամբ:
2.Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը չափում արդյունավետությունը և ի՞նչ վկայություններ կան (ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ), որ գործող համակարգն անարդյունավետ է, որ ՀՀ կառավարությունը գիտի, թե ինչպես ստեղծել կրթության կառավարման արդյունավետ համակարգ և 2018թ. ի վեր քայլեր է ձեռնարկել այդպիսի համակարգ ստեղծելու ուղղությամբ:

Դիտարկում 13

Կրթության արդյունավետության բարձրացում բաժնում, կետ 78-ի առաջին ենթակետի «ե» մասում ՀՀ կառավարությունը հայտարարում է վարչատնտեսական կառավարումն ըստ անհրաժեշտության մասնավորին և համայնքներին փոխանցելու մասին:
1990-ականներին եղել է հանրակրթության հաստատությունների կառավարումը համայնքներին փոխանցելու փորձնական (պիլոտային) ծրագիր, որի իրականացումից հետո ՀՀ իշխանությունները հրաժարվել են այդ գաղափարից:

Հարց
Ի՞նչ նախադրյալներ կան, որոնք վկայում են, որ մասնավոր հատվածը և համայնքները ձևավորել են հանրակրթական հաստատությունները կառավարելու համար անհրաժեշտ կարողություններ (այսինքն, որ մասնավոր ընկերությունը կառաջնորդվի հանրային շահով), իսկ պետական կառավարման համակարգն ունի անհրաժեշտ կարողություններ կառավարիչների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

Դիտարկում 14

Ծրագրի մշտադիտարկմանը և ակնկալվող արդյունքներին վերաբերող բաժնի կետ 82-ի ենթակետ 10-ի համաձայն «բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից (500 միավոր) բարձր ցուցանիշներ, համապատասխանաբար՝ 575, 500 չափով»:

Հարցեր
1.Ի՞նչ ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ է կատարել ՀՀ կառավարությունը, որեպսզի վերհանի ներկայում արձանագրված ցածր ցուցանիշների պատճառները և որտեղ են դրանք հրապարակվել:
2.ՀՀ կառավարության գնահատականներով ի՞նչ ռեսուրսներ և կարողություններ են անհրաժեշտ վերը նշված նպատակին հասնելու համար:
3.2022-2030թթ. ընթացքում ինչքա՞ն լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ դպրոցականների գիտելիքների բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար:
Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

Շարունակելի․․․

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 1

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 2

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 3