17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 1

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) և այն ներկայացրել է Ազգային ժողով (այսուհետ՝ ԱԺ): Առանձին դեպքերում, առանց ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, առանց պատասխանատուների շրջանակը նշելու ծրագիրը ներկայացնում է ստեղծված իրավիճակը: Օրինակ, ծրագիրը հայտարարում է, որ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կողմից որոշումները կայացվում են «ուղղորդված ձևերով», սակայն չի նշում, թե ով և ինչպես է ուղղորդում դրանց գործունեությունը: Հասկանալի չէ, թե ՀՀ կառավարությունը օրենսդրական ինչ փոփոխությունների կամ խորհրդի անդամների իրավունքները պաշտպանող ինչ նոր կարգավորումների ու մեխանիզմների ներդրում է նախատեսում կառավարման խորհուրդների գործունեությունը ուղղորդումից պաշտպանելու համար: Այս անորոշությունը կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման այս հատվածը հետագա «բարեփոխումների» ընթացքում ավելի խոցելի և տարբեր ձեռնածությունների ավելի ենթակա է դարձնում:

Առանց կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման, կրթության և ուսումնական հաստատությունների գործունեության նպատակային, արդյունավետ և խնայողական գործունեության չափանիշները և դրանք ապահովող պատասխանատուների շրջանակը սահմանելու հետ կապված ստորև ներկայացվող ոչ վերջնական հարցերի պատասխանները հստակեցնելու, առանց առաջնահերթությունները որոշելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը նույնականացնելու, ՀՀ կառավարության կողմից ներկայացված, հռչակագրային բնույթի նպատակներ սահմանող ծրագիրը ԱԺ կողմից հաստատվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունն ունենալու է մի իրավիճակ, որի հիման վրա մշակվելու է մեծ թվով ոչ նպատակային միջոցառումներ պարունակող գործողությունների ծրագիր, ինչը հանգեցնելու է բյուջետային սուղ միջոցների փոշիացման:

Իր ներկա տեսքով ծրագիրը ոչ թե բացահայտված փաստերի հիման վրա ներկա իրավիճակի պատճառների և առկա կարողությունների վերլուծության ու գնահատման հիման վրա ձևավորված, կոնկրետ նպատակներ և դրանք բնութագրող վերջնական արդյունքին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների տրամաբանական խմբավորում է, այլ մի բառակույտ է («անձեռնամխելի դրամագլուխ»), որի հեղինակներն անգիր անելով գերազանց գնահատականի ձգտող աշակերտի օրինակով փորձել են ցույց տալ տարբեր երկրների կրթական համակարգերում ձևավորված օրինակների վերաբերյալ իրենց գիտելիքները, առանց ներկայացնելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող պրակտիկային կամ իրենց իսկ ներկայացրած ծրագրի այլ դրույթների:

Դա Հայաստանի կրթական համակարգը ևս մեկ տասնամյակով հետ է շպրտելու համաշխարհային զարգացումներից: Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ կորցրել է 4 տարի և չի կարող իրեն թույլ տալ այդ շքեղությունը:

Ստորև ներկայացվում են ծրագրում կրթության պետական քաղաքականության, ռազմավարական պլանավորման, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների, կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերին վերաբերող ձևակերպումների հետ կապված 17 դիտարկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ առանց նման ծրագիր ունենալու 2018-2022 թթ. ՀՀ կառավարությունը մի շարք դիսկրետ, վատ հիմնավորված, առանց հանրային կարծիքն ուսումնասիրելու փոփոխությունների է ենթարկել կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող ակտերը, ինչը չի նպաստել ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացմանը, կրթության պետական կառավարումը և ուսումնական հաստատությունների գործունեությունը նպատակային արդյունավետ և խնայողական դարձնելուն:
Քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ ներկայացված դիտարկումների մի մասի լուծումները ներկայացված կլինեն գործողությունների ծրագրում: Գործողությունների ծրագիրը խնդիրների խորքային վերլուծությունների հիման վրա մշակված, խնդիրների լուծմանը միտված քայլերի հաջորդականությունը, պատասխանատուների շրջանակը և կատարման վերջնաժամկետները սահմանող փաստաթուղթ է: Եթե խնդիրները վերլուծված և լուծումների այլընտրանքները քննարկված չեն, ապա քայլերի հաջորդականությունը կարող է վերածվել փոփոխություն կատարելու ինքնանպատակ քայլերի և բարեփոխումների իմիտացիայի:

 

Դիտարկում 1

 

Կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 4-րդ մասի համաձայն «Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»:

Անցած չորս տարիներին, առանց կրթության զարգացման պետական ծրագիր ունենալու ՀՀ կառավարությունը մի շարք փոփոխություններ է կատարել կրթության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում:

Հարցեր
1.Անցած ժամանակահատվածում ո՞րն է եղել կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման և կատարվող փոփոխությունների հիմքը:
2.Կարո՞ղ է ՀՀ կառավարությունը ներկայացնել փաստեր, որ անցած 4 տարիներին կրթության ոլորտում կատարված փոփոխությունները համապատասխանում են ներկայացված ծրագրի տրամաբանությանը և փիլիսոփայությանը:

 

Դիտարկում 2

 

ՀՀ վարչապետի 2021թ. դեկտեմբերի 30-ի «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը հաստատելու մասին» №1508-Լ որոշմամբ հաստատված հրահանգի 6-րդ կետը սահմանում է «միջին մակարդակի (կամ ոլորտային) ռազմավարական փաստաթղթերը» (այսուհետ՝ ՄՄՌՓ): Հրահանգի վերը նշված 6-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն «ՄՄՌՓ մշակման կամ վերանայման նախաձեռնությամբ պետք է հիմնավորվի ՄՄՌՓ մշակման կամ վերանայման անհրաժեշտությունը, մասնավորապես, դրա իրավական, տնտեսական, սոցիալակն և (կամ) այլ հիմքերը, ներկա իրավիճակի համառոտ նկարագիրը, ակնկալվող արդյունքները և պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականները», 8-րդ ենթակետի համաձայն «պետական ծախսերի վրա ազդեցությունը, պետական ծախսերի վրա ազդեցության առումով, ՄՄՌՓ-ները, որպես կանոն, կարող են հանգեցնել ՄԺԾԾ ընդհանուր և ոլորտային սահմանաչափերի ներսում միջծրագրային վերաբաշխումների, այդ թվում՝ նոր բյուջետային ծրագրերի նախատեսմամբ և (կամ) գործող բյուջետային ծրագրերի դադարեցմամբ: Միջին մակարդակի ռազմավարությունները պահանջում են ուղղակի արդյունքների մասով պետական ծախսերի ուսումնասիրությունների իրականացում», իսկ 9-րդ ենթակետի համաձայն «միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերի օրինակ կարող է դիտարկվել Կրթության ոլորտի զարգացման ծրագիրը»:

ՀՀ ԱԺ ինտերնետային կայքում ներկայացված եզրակացության համաձայն (հասանելի է այստեղ , համապատասխան էջի պատկերը ներկայացվում է ստորև) «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում»: Եթե «էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում», ապա ստացվում է, որ ծրագիրը ենթակա չէ ՀՀ վարչապետի 2021թ. դեկտեմբերի 30-ի №1508-Լ որոշման պահանջներին: Սակայն ծրագիրը չի ներկայացնում որևէ հաշվարկ, որը կվկայի, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսված «բարեփոխումները» չեն հանգեցնելու ծախսերի էական կամ ոչ էական ավելացման:

Միևնույն ժամանակ, ծրագրի կետ 81-ում նշվում է, որ ծրագրից «բխող գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը կհաստատի ծրագրեր, որոնք կներառվեն պետական բյուջեում։» Սա նշանակում է, որ ծրագիրն այնուամենայնիվ ազդելու է պետական բյուջեի ծախսերի վրա:

 

Հարցեր
1.Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը առանց էականորեն և շեշտակի ավելացնելու կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը պատրաստվում կրթության ոլորտի լայնածավալ բարեփոխում իրականացնել: Մի շարք կարևորագույն նոր միջոցառումներ, այդ թվում կառավարության հայտարարած ակադեմիական քաղաքի կառուցումն առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների իրականացնել հնարավոր չէ:
2.Ի՞նչ ուսումնասիրությունների, վերլուծությունների և հաշվարկների հիման վրա է ՀՀ կառավարությունը եզրակացրել, որ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը ծախսերի ավելացում և լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում:
3.Ո՞վ և ինչի՞ հիման վրա է տրամադրել պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ եզրակացություն, եթե ծրագրի կետ 81-ում ասվում է, որ ծրագրի իրականացման միջոցառումների հետ կապված ծախսերի ֆինանսավորումները ներառվելու են պետական բյուջեում:

 

Դիտարկում 3

 

Կրթության զարգացման պետական ծրագիրը 2022թ. փետրվարի 14-ից մինչև մարտի 1-ը հանրային քննարկում է անցել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: ԿԳՄՍՆ-ն ծրագրում փոփոխություն է կատարել ներկայացված 66 առաջարկություններից միայն մեկ դեպքում: Մի շարք դեպքում ԿԳՄՍՆ-ն նշել է, որ առաջարկությունն «Ընդունվել է ի գիտություն», սակայն նախագծում փոփոխություն չի կատարել:
Սա հանրային կարծիքի հանդեպ քամահրական վերաբերմունքի դրսևորում է: Այսպիսի վարքը վկայում է, որ ԿԳՄՍՆ-ն հանրության կարծիքը հարցնում է զուտ ձևական առումով, զուտ օրենսդրության համապատասխան պահանջի կատարումը ցույց տալու համար:

Անհրաժեշտ է նշել, որ առաջարկություններ ներկայացրած փորձագետների և կազմակերպությունների զգալի մասը տարիների ընթացքում կատարել են մի շարք լրջագույն ուսումնասիրություններ և հետազոտություններ, որոնց հիման վրա հրապարակված հաշվետվություններն ու զեկույցները վերհանել են ՀՀ կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում առկա խնդիրներ: Փորձագետները և կազմակերպությունները ժամանակ են հատկացնում իրենց նպաստը բերելու կրթության զարգացման պետական ծրագրի բարելավմանը: ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍՆ-ն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում փորձագիտական հանրության հատկացրած ժամանակի նկատմամբ:

Հարց
Ինչու՞ է ԿԳՄՍՆ-ն անհարգալից վերաբերում ծրագրի բարելավման նպատակով փորձագետների և կազմակերպությունների հատկացրած ժամանակին և լուրջ չի մոտենում վերջիններիս ներկայացրած դիտողություններին և առաջարկություններին:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

Շարունակելի․․․