17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 2

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) և այն ներկայացրել է Ազգային ժողով (այսուհետ՝ ԱԺ):  Factor.am-ը շարունակում է ներկայացնել ծրագրում կրթության պետական քաղաքականության, ռազմավարական պլանավորման, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների, կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերին վերաբերող ձևակերպումների հետ կապված 17 դիտարկումների շարքը:

Դիտարկում 4

Ծրագրի կետ 73-ի համաձայն ՀՀ կառավարությունը քաղաքացուն դիտում է «որպես մարդկային կապիտալի մի մասնիկ»: Փաստաթղթի որևէ հատվածում չի խոսվում անհատի մասին, մարդը չի դիտվում որպես անհատականություն: Անհատ բառն օգտագործվում է 6-րդ պարագրաֆում իրավունքներին անդրադարձ կատարելիս: Եթե 2019թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ «հեղափոխությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը բարձրագույն արժեք է», ապա այնուհետև ոչ 2021թ. օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության №1363-Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրում և ոչ էլ կրթության զարգացման ծրագրում այդպիսի պնդում չկա: Կառավարության ծրագրում արժեք բառն օգտագործվում է «ՄԱԿ-ի հիմնարար արժեքներ», «բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ», «բարձրարժեք արտադրանքի թողարկում», «հավելյալ արժեք ստեղծող արտադրանք», «տնտեսության բոլոր հատվածներում նոր արժեք ստեղծելու», «բարձրարժեք մշակաբույսերի արտադրության» խթանման, «ծառայությունների ցածր արժեք ունեցող ավիաընկերությունների», «գլոբալ արժեքային շղթաների», «թանկարժեք դեղերի», «սպառողական զամբյուղների արժեքների» և նման այլ արտահայտություններում:

Հարց
Արդյոք մարդը դադարե՞լ է ՀՀ կառավարության համար բարձրագույն արժեք և անհատ լինելուց և ներկայումս դիտվում է որպես ՀՀ կառավարության մեծ ծրագրերի «մի մասնիկ»: Հակառակն ապացուցող ի՞նչ գործողություններ է կատարել ՀՀ կառավարությունը 2019թ. նոյեմբերի 26-ից հետո:

Դիտարկում 5

Ծրագրի «Կրթության համակարգի առկա վիճակը և հիմնախնդիրները» բաժնի առաջին պարագրաֆի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների, ոչ ֆորմալ կրթական կենտրոնների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է»:

Հարց

1.Ինչու՞ ՀՀ կառավարությունը կրթության համակարգում ներառում է կրթության կառավարման մարմինները, սակայն չի դիտարկում ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները: Սա հատկապես խնդրահարույց է հաշվի առնելով, որ անցած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների զգալի մասը վերաբերել է ուսումնական հաստատությունների կառավարմանը (տնօրեններ, ռեկտորներ, խորհուրդներ):
2.Արդյոք սա չի՞ ընդգծում ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներին ձևական բնույթ տալու և հաստատությունների կառավարումը պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ ձեռքերում կենտրոնացնելու ՀՀ կառավարության մոտեցումը:

Դիտարկում 6

5-րդ կետի համաձայն «Վերջին տարիներին հանրակրթության ոլորտում համախառն ընդգրկվածությունը միջինում կազմում է շուրջ 90%: Դպրոց չհաճախելու ամենատարածված պատճառներն են՝ հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելիությունը և փախստականի կարգավիճակը, որոնք առնչվում են նաև տարածաշրջանային և սեռերով պայմանավորված անհավասարությունների հետ: Հանրակրթության մեջ սովորողների ընդգրկվածությունն ավելի ցածր է հատկապես 3-րդ մակարդակում՝ ավագ դպրոցում, որտեղ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 59.5%»:
Տարբեր տարիների ՀՀ պետական բյուջեների մասին օրենքների համաձայն սահմանվել են հանրակրթությունում ընդգրկվածության հետևյալ ելակետային և թիրախային ցուցանիշները և թիրախային ժամկետը:

Ներկայացված տվյալներից ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ձախողել է իր առաջ դրված խնդիրը, մանսավորապես չի հասել 2020թ. և 2021թ. համար սահմանված թիրախային ցուցանիշներին (հաջորդ բյուջետային տարիների ելակետային ցուցանիշն ավելի ցածր են եղել, քան նախորդ տարվա նպատակային ցուցանիը): 2022թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը ձախողել է նաև 2021թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով 2023թ. համար սահմանված թիրախային ցուցանիշներին հասնելուն նպատակաուղղված աշխատանքը, քանի որ 12-ամյա պարտադիր կրթության համակարգում և պարտադիր կրթության երկրորդ մակարդակում ընդգրկվածության ցուցանիշները բարելավվելու փոխարեն վատացել են. 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածության ելակետային ցուցանիշը 2021թ. 83.6%-ից 2022թ. նվազել է մինչև 83.2%, իսկ պարտադիր կրթության երկրորդ մակարդակում ընդգրկվածության ելակետային ցուցանիշը 2021թ. 90.1%-ից 2022թ. նվազել է 90%: Պարտադիր կրթության երկրորդ մակարդակում ընդգրկվածության ցուցանիշի 0.1% նվազումը նշանակում է, որ 2022թ. ավելի շատ երեխաներ չեն հաճախում դպրոց, քան չէին հաճախում նախորդ տարի:

Հարցեր
1.Հաշվի առնելով 2019-2022թթ. ընթացքում ընդգրկվածության բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերի շարունակական, համակարգային և հետևողական ձախողումները, ինչու՞ պետք է հանրությունը հավատա, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի է լուծել այդ խնդիրը:
2.Եթե ՀՀ կառավարության պատրաստած ծրագրի համաձայն տարրական դպրոցն ավարտելիս սովորողների շուրջ 35%-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը, իսկ սովորողների 20%-ը TIMSS-ի ստուգատեսի արդյունքում 400-ից ցածր միավոր է հավաքել (այն դեպքում, երբ միջիը 500 միավոր է), ի՞նչ տվյալների վրա է հիմնված ՀՀ 2022թ. պետական բյուջեում ներկայացված «Սովորողների համամասնությունը տարրական դպրոցն ավարտելիս, ովքեր ձեռք են բերել առնվազն գիտելիքների նվազագույն մակարդակ ընթերցանությունից և մաթեմատիկայից» ելակետային 86.8% ցուցանիշը: Արդյոք ՀՀ կառավարությունը ապատեղեկատվությու՞ն է տրամադրել ՀՀ Ազգային ժողովին:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

Շարունակելի․․․

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 1