ՌԴ-ն միլիարդավոր դոլարներով զինեց Ադրբեջանին, գործակալական ցանց ունի ՀՀ-ում․ ԱՄՆ-ն կլինի անվտանգային լավ գործընկերը․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

2018-ին ՀՀ-ում իշխանության փոփոխության ակտից հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը հեռացավ Հայաստանից, թեև սպասումներ կային, որ հնարավոր է՝ տեղ գտնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ որպես հեղափոխությանը մասնակցած ուժի անդամ։ Մինչ այդ, այս պահին բարդ բանակցություններ են ընթանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Ռազմական ագրեսիաների, շանտաժի միջոցով Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել ՀՀ-ից։

Արմեն Մարտիրոսյանը, որը ներկայում Կանադայում է բնակվում, տեսակապով հարցազրույցի ժամանակ ասում է, որ ինքը տեսնում է ծայրահեղ լարված իրավիճակ Հայաստանի շուրջ՝ ինքնիշխանության վտանգվածություն է տեսնում, և դրա հետ մեկտեղ՝ իշխանության և ընդդիմության անադեկվատություն առկա պրոբլեմներին։

«Սա երկարաժամկետ աշխատանքի արդյունք է, և այս քաղաքական ուժերն ունեն իրենց մեղսակցությունն այս հարցում։ Նրանք ադեկվատ չեն, ընդամենն այս պահին մի փոքր հույսի պատուհան կա բացված՝ բացառապես ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Որքան էլ Ֆրանսիան բարեկամ է, գերտերություն չէ և գլոբալ քաղաքականության վրա չի կարող ազդել այնպես, ինչպես ԱՄՆ-ը։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ը ձեռք է մեկնել, կա ՀՀ իշխանության և հանրության դիրքորոշումը, կարծում եմ՝ մեր խնդիրների լուծումը պետք է լինի ԱՄՆ-ի հետ գործակցությունը խորացնելով։ Իմ ասածը չի վերաբերվում նրան, որ ԱՄՆ-ը գա և կռվի։ Ո՛չ, դա մենք պետք է անենք։ Եթե ՀՀ-ն ստանա երկինքը փակող սպառազինություն, ինքնաթիռների ճանապարհը փակեն, հայ զինվորներն անձնազոհ են, որևէ խնդիր չի լինի ՀՀ ինքնիշխանության պաշտպանության հարցում»,- նշում է Արմեն Մարտիրոսյանը։

Ստեղծվել է, միգուցե, ոչ արժանապատիվ իրավիճակ, երբ ՌԴ-ն ամբողջ աշխարհում հայտարարվել է մերժված պետություն, սակայն ադրբեջանական ներխուժումների ժամանակ ՀՀ-ն հենց Մոսկվայից է ռազմական աջակցություն սպասում և մերժվում։ Այսինքն՝ մերժված պետությունը մերժում է մեզ։ ՀՀ իշխանությունները, իհարկե, հանդիպումներ են ունենում արևմտյան պետությունների պաշտոնյաների հետ, սակայն հանրությանը հայտնի չի դառնում՝ արդյո՞ք գտնվում են այլընտրանքներ։ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահն ասում է՝ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում՝ ոչ միայն լավ չգիտակցելով Թուրքիայի և Ադրբեջանի իրական նպատակները, այլ ժամանակին չնկատելով, որ ՌԴ-ն իրեն դաշնակից ընտրել է Ադրբեջանին, որին 2010 թվականից ի վեր մատակարարել է միլիարդավոր դոլարների սպառազինություն։

«Ադրբեջանն առավելագույնն է ուզելու, ակնհայտ է, և դա նոր չէ։ Նախկիններն ու ներկաները, իրական ընդդիմության խոսքը այն ժամանակ չէին լսում, որ Ադրբեջանին ԼՂ-ն չէ պետք, այլ ուրիշ հետաքրքրություններ կան։ Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ ասում էինք, որ Թուրքիայի հետ խնդիրը դա չէ, իրենք հստակ նպատակ ունեն այդ ճանապարհային կապը ստեղծել և գոյաբանական խնդիր է լինելու։ Մեզ չլսեցին, երբ ասում էինք՝ Արևմուտքի հետ պետք է սերտ հարաբերություն հաստատել։ 2010-ից ՌԴ-ն լայնամասշտաբ զինել է Ադրբեջանին, ինչը նշանակում էր՝ ՀՀ-ի կողքին չի կանգնելու և դաշնակցային պարտավորությունները չի կատարելու։ Զենքի վաճառքն արդեն իսկ դաշնակցային հարաբերություններին հակառակ էր, և մեր այդ հորդորները չլսեցին։ Այն ժամանակ ՀՀ-ն ավելի ուժեղ էր, և կարող էր ավելի հեշտ իրականացնել այդ տրանսֆորմացիան, բայց չարեցին։ Հիմա ծայրահեղ վիճակ է, այս օրը հասանք։ Վստահ չեմ ներկա իշխանության հարցում, որը ևս ունի ռուսական կողմնորոշում, ինչպես նախկին իշխանություններն ունեին ռուսական կողմնորոշում։ Հանրային մեծ ճնշում է անհրաժեշտ իշխանության վրա, որ ԱՄՆ-ի հետ լրջագույն խորության հասցնի անվտանգային գործակցությունը»,- ասաց Մարտիրոսյանը։

Իսկ ինչո՞ւ ՀՀ-ի ներկա և նախկին իշխանությունները չէին տեսնում ԱՄՆ-ին որպես հիմնական դաշնակից, հատկապես, երբ ՌԴ-ն բազմաթիվ առիթներով է ցույց տվել ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտավորությունները չկատարելու իր գործելաոճը՝ Ադրբեջանին միլիարդավոր զենքի վաճառքից բացի։

«Ադրբեջանը ունի գործընկերներ՝ ՌԴ և Թուրքիա։ Ես տեսնում եմ Հայաստանի լավ գործընկերների կարգավիճակում Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ անվտանգային առումով։ Նախկին և ներկա իշխանությունները վերապահումով են դրան մոտենում։ Սերժ Սարգսյանը 2013-ին խաբեց՝ ԵՏՄ մտնելով և չեղարկելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանը սակրավորներ ուղարկեց Սիրիա ռուսական հրամանատարության ներքո, ինչը վատ ընդունվեց ԱՄՆ-ի կողմից։ Ներկաներն ու նախկինները կապված են ՌԴ-ին՝ մշտապես աջակցություն են ստացել։ Իր հերթին, ՌԴ-ն ունի մեծ գորածակալական ցանց ՀՀ-ում և խանգարում է։ ՀՀ իշխանություններն ԱՄՆ-ի հետ պիտի սերտ համագործակցություն իրականացնեն, հատկապես, որ քանի անգամներ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն իրենց անվտանգային պարտավորությունները չկատարեցին։ Նույնիսկ այս դեպքում իշխանությունը չի փորձում խզել կապերը ՌԴ-ի հետ։ Հայաստանը գոյաբանական խնդիր ունի, որը պիտի լուծվի, ՀՀ-ն պիտի ինտեգրվի Արևմուտքին, հանրությունը պետք է ճնշի իշխանություններին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան