Դատավորը կասեցրել է Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիեթլում դաշնային դատավորը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը, ըստ որի՝ սահմանափակվում էր ծննդյան իրավունքով երկրի քաղաքացիության իրավունքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի կողմից հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին իսկ օրը ստորագրված հրամանագիրը սահմանադրական դրույթի նոր մեկնաբանություն է առաջարկում, որ ԱՄՆ տարածքում ծնված բոլոր երեխաները ինքնաբերաբար դառնում են երկրի քաղաքացիներ: Նրա վարչակազմը կարծում է, որ այդ նորմը չպետք է վերաբերվի օտարերկրացիների երեխաներին, որոնք երկրում գտնվում են անօրինական կամ նույնիսկ օրինական, բայց ժամանակավոր հիմունքներով:

Այս նոր քաղաքականության քննադատները նշում են, որ այն հակասում է ինչպես 1868 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությանը, այնպես էլ ավելի քան 100 տարի ամերիկյան դատարանների կողմից դրա մեկնաբանման պատմությանը: Մի քանի քաղաքների և Նահանգների իրավապաշտպան կազմակերպություններ և կառավարություններ, որոնցում գերակշռում են դեմոկրատները, մի քանի հայց են ներկայացրել դաշնային դատարաններ:

Դրանցից առաջինը քննել է դատավոր Ջոն Քոֆենուրը Սիեթլում։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նիստը տևել է ոչ ավելի, քան 25 րոպե:

Դատավորը ժամանակավորապես կասեցրել է հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 19-ից՝ նկատելով, որ այն «ակնհայտորեն հակասահմանադրական է»:

Վարչակազմը հնարավորություն կունենա այս որոշումը վիճարկել ավելի բարձր ատյանի դատարաններում։