ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել Թրամփի հրամանի դեմ, որը նախատեսում է ծնունդով ԱՄՆ քաղաքացիության իրավունքի չեղարկում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ 22 նահանգների, ինչպես նաև Սան Ֆրանցիսկո քաղաքի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները հայցեր են ներկայացրել՝ փորձելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման վերաբերյալ հրամանը, հաղորդում է AP-ն:

Երդմնակալության օրը նորընտիր նախագահը հանձնարարել է ԱՄՆ կառավարական մարմիններին այլևս քաղաքացիության փաստաթղթեր չտրամադրել Միացյալ Նահանգներում ծնված երեխաներին, եթե ծնողներն օրինական կարգավիճակ չունեն: Հրամանը, որը վերաբերում է դրա ընդունումից հետո 30 օրվա ընթացքում ծնված երեխաներին, կիրառվում է այն դեպքերում, երբ ծնողները գտնվում են ԱՄՆ-ում անօրինական կերպով, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ մայրը ժամանակավորապես գտնվում է Միացյալ Նահանգներում, օրինակ՝ վիզայով, իսկ հայրը քաղաքացի չէ:

ԱՄՆ քաղաքացիության իրավունքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ԱՄՆ հողում, ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումով:

«Նախագահը չի կարող գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել 14-րդ ուղղման գոյությունը։ Վերջակետ»,- հայտարարել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի