Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Քաղաքականություն
23.01.2025 | 21:54
Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինբպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: