2020թ․ ի վեր Բելառուսում բողոքի ցույցերին մասնակցելու համար առնվազն 3277 մարդ է դատապարտվել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բելառուսում 2020 թվականից ի վեր բողոքի ցույցերին մասնակցելու համար առնվազն 3277 մարդ է դատապարտվել, հայտնում է «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը։

Իրավապաշտպաններն իրենց հաշվարկներում ներառել են կարգի կոպիտ խախտման (Քրեական օրենսգրքի 342 և 342-2 հոդվածներ) և զանգվածային անկարգությունների (ՔՕ 293 հոդված) հոդվածներով դատապարտվածներին: Բելառուսում նման հոդվածներով դատապարտվել է առնվազն 3277 մարդ։

Ավելի վաղ իրավապաշտպանները հաշվարկել էին, որ 2024 թվականին Բելառուսում քաղաքական դրդապատճառներով քրեական գործերով դատապարտվել է 1721 մարդ։ Նրանցից 55,4%-ը դատապարտվել է իրական ազատազրկման, ևս 38,7%-ին նշանակվել է «տնային քիմիա» (առանց բաց տիպի ուղղիչ հիմնարկ ուղեգրում), 4,3%-ին՝ «քիմիա» (բաց տիպի ուղղիչ հիմնարկ ուղղորդում):

2024 թվականին ամենահաճախակի քրեական մեղադրանքը (1019 մարդ) հարուցվել է Քրեական օրենսգրքի 342 հոդվածով՝ չորս տարի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Բացի այդ, 245 մարդ դատապարտվել է «Լուկաշենկոյին վիրավորելու» համար (ՔՕ 368-րդ հոդված), 135-ը՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար (ՔՕ 369-րդ հոդված), իսկ 186-ը՝ սոցիալական այլ հակասություններ հրահրելու համար (ՔՕ 130-րդ հոդված):

Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։ Բելառուսի իշխանությունները սկսել են բռնաճնշումներ, որոնց արդյունքում հազարավոր մարդիկ բանտարկվել են:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի