«Առավոտյան 8-ին եկանք, 60 հոգի արդեն սպասում էր»․ անձնագրային բաժանմունքներում խոշոր հերթեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Քաղաքացիները դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ մայրաքաղաքի անձնագրային բաժանմունքներում հերթեր են։ Մարդկանց հոսքն այնքան մեծ է, որ որոշ տեղերում կեսօրից սկսած հերթագրման կտրոններ այլևս չեն տրամադրում։

Օրինակ՝ Շինարարների փողոցում գտնվող բաժանմունքում Factor TV-ի նկարահանման պահին մեծ հերթի ականատես չեղանք, բայց ինչպես տեղում պարզեցինք՝ կուտակումներ այստեղ վաղ առավոտից են եղել։

Մեր զրուցակիցը Ռուսաստանի քաղաքացի էր, Հայաստանում ժամանակավոր գրանցման համար է անձնագրային բաժանմունք եկել։ Նախորդ օրերին էլ է այստեղ եղել, մեծ հերթերի պատճառով չի կարողացել ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը, բայց հիմա արդեն ստիպված է սպասել՝ ժամանակը լրանում է։

Ցուցակում մեծ թվով ռուսաստանցիներ կային, նրանցից մեկին անձնագրային բաժանմունքի շենքի դիմաց հանդիպեցինք։ Ներկայանալ չցանկացավ, ասաց՝ Հայաստան է եկել անորոշ ժամանակով, այստեղից առցանց աշխատելու և գումարը ստանալու համար պետք է բանկային քարտ ունենա։ Դրա համար դիմել է անձնագրային բաժանմունք՝ հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար։

Հերթում սպասող ռուսաստանցիների նաև անձնագրային այլ բաժանմունքների մոտ տեսանք։

«Սոցքարտի համար ենք եկել, բոլորս էլ դրա համար ենք այստեղ, որ կարողանանք այստեղ աշխատանքային պայմանագիր կնքել։ Աշխատանք արդեն գտել ենք, հարցազրույցն անցել ենք, մնում է ձևակերպեն և սոցքարտ է պետք։ Ես, օրինակ, ֆինանսական վերլուծաբան եմ։ Երեկ եկել ենք, հայտ ենք ներկայացրել, հիմա սպասում ենք հաջորդ քայլին»,- ասաց երիտասարդներից մեկը։

Արաբկիրի բաժանմունքում հերթը մեծ էր, սպասողները շատ էին թե՛ ներսում, թե՛ դրսում։

Որ վերջին շրջանում անձնագրային բաժանմունքներում իսկապես մեծ հերթեր են և սպասարկվող քաղաքացիների թիվն անհամեմատ աճել է, նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն է փաստում։

Վարչության տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունների թիվն աճել է գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում՝ եռակի, իսկ թվային պատկերն այսպիսին է․ 2021 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է շուրջ 407 հազար մարդ, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ ավելի քան 762 հազար։ Այսինքն՝ այս տարվա ամռանը, նախորդի համեմատ, շուրջ 350 հազարով ավելի քաղաքացի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։ Ամառվա ընթացքում բաժանմունքները նաև շաբաթ օրերին սկսեցին սպասարկել, այս պահին միայն աշխատանքային օրերին են գործում։

Հատկանշական է, որ ամենամեծ տարբերությունը գրանցվել է հենց հանրային ծառայությունների համարանիշի, այսպես ասած՝ սոցիալական քարտերի տրամադրման գործընթացում, և միայն այս տարի շուրջ 155 հազարով ավելի սոցիալական քարտ է հատկացվել։ Թե ո՞ր մասն է տրվել ՌԴ քաղաքացիների, այս պահին դեռ ամփոփված տվյալներ չկան, բայց փաստ է, որ հատկապես մոբիլիզացիայի հայտարարումից հետո ՌԴ քաղաքացիների հոսքը մեծացել է և նրանք հաճախակի են դիմում սոցքարտ ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան