Կարեն Անդրեասյանը երկու շաբաթ է՝ իրեն կուսակցական չի զգում. Նիկոլ Փաշինյանի կուսակիցը հավակնում է ԲԴԽ նախագահի պաշտոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց արդարադատության նախկին նախարար, երկու շաբաթ առաջ դեռևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանին և նրա նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցին: Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի հեռանալուց հետո ԲԴԽ երկու անդամի թափուր տեղ կար: Ջհանգիրյանը հրաժարական էր ներկայացրել աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո՝ որպես հեռանալու պատճառ, սակայն, մատնանշելով առողջական խնդիրները, իսկ Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր:

Կարեն Անդրեասյանը որպես ԲԴԽ անդամի թեկնածու խորհրդարանի ամբիոնից ելույթի համար թեև ուներ 20 րոպե ժամանակ, բայց նրա հիմնական ելույթը երեք րոպե էլ չտևեց: Ասաց՝ ծրագրերից երկար խոսելու ցանկություն չունի։

Հերթագրված մոտ մեկ տասնյակ պատգամավորի հարցերին պատասխանելուց հետո Անդրեասյանն արդեն խորհրդարանի միջանցքում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ խոստովանեց՝ ԲԴԽ-ում հավակնում է ստանձնել այդ կառույցի նախագահի պաշտոնը: Այն թափուր է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո:

Հեղափոխությունից հետո իշխանությանը տարբեր հարցազրույցներով և հրապարակային հայտարարություններով ակնհայտ աջակցություն ցուցաբերած Անդրեասյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո միացավ Փաշինյանի թիմին։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նախ նշանակվեց արդարադատության նախարար, ապա ամիսներ անց իշխող կուսակցությանը անդամակցելու դիմում ներկայացրեց: Հուլիսի 4-ից եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահը:

Սահմանադրությամբ ապաքաղաքական կառույց համարվող ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանին արդյո՞ք չի խանգարի կուսակցական անցյալը և կապը «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Նմանատիպ իրավիճակ էր 2018 թվականին, երբ Սահմանադրական դատարանի նախագահ էր ընտրվում Հրայր Թովմասյանը: Երկար տարիներ ՀՀԿ անդամ հանդիսացած Թովմասյանն ընտրվելուց մի քանի օր առաջ էր դուրս եկել կուսակցությունից: Իշող ուժից շատերն այս առնչությամբ սուր քննադատություններ էին հնչեցնում՝ պնդելով, թե Հանրապետական կուսակցությունից դուրս գալը ձևական է, և Թովմասյանը չի գործելու անկախ, շարունակելու է ծառայել իր քաղաքական թիմին: Ի դեպ 2019 թվականի աշնանը, երբ «Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծ էր ներկայացրել, չորս հիմքերից մեկը Հրայր Թովմասյանի՝ նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելն էր, նաև ՀՀԿ-ի օրոք բազմաթիվ պաշտոններ զբաղեցնելը:

Արդարադատության նախարար նշանակվելուց մոտ մեկուկես ամիս անց Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում փակցրած Կարեն Անդրեասյանն այսօր պնդեց, թե սեպտեմբերի 20-ին հետո ամեն օր «ավելի պակաս կուսակցական է, քան նախորդ օրը» և որևէ կախվածություն չունի արդեն նախկին թիմակիցներից:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մինչդեռ, վստահ է՝ Կարեն Անդրեասյանն անկախ չի գործելու:

Մեկ այլ ՔՊ-ական՝ Վահագն Հովակիմյանին էլ կուսակիցներն առաջադրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն: Նրա կարծիքով՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար:

Ինչո՞ւ են ապաքաղաքական կառույցներում նշանակվում ՔՊ-ականներ, Ալեն Սիմոնյանը բացատրեց՝ նրանք այլևս կուսակցական չեն:

Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելու հարցը կքննարկվի վաղը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան