Արցախի նախագահը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ԱՀ նախագահականից։
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստ։