Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը․ քաղաքացիներ են հոսպիտալացվել

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։