Տնտեսական ազատության ինդեքսը՝ շարունակական մանիպուլյացիայի առարկա․ FIP

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով բացատրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դրդապատճառները, ի թիվս այլնի մատնանշեց նաև Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը․ «Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ սեպտեմբերի 8-ին հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա գտնվում է 11-րդ տեղում՝ ամբողջ աշխարհում տնեսական ազատությունների ցուցանիշով»։

Նախարարի այս հայտարարությունը կրկնեցին նաև ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։

Նախարարի և պատգամավորների հայտարարություններին արձագանքեց «Լույս» հիմնադրամը՝ տեղեկացնելով, որ թեև վերջիններս իրավացիորեն նշում են տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ տեղը զբաղեցնելու մասին, սակայն որևէ կերպ չեն պարզաբանում, որ հրապարակված զեկույցը վերաբերում է 2020 թվականին։ Հիմնադրամի այս պնդումը ճշմարտացի է:

Այս հայտարարություններին հաջորդած գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Առավոտյան արդեն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանը գնացել այս քայլին։

Ի թիվս այլ պատճառների, վարչապետը նշեց նաև տնտեսական գործոնը և կրկին վկայակոչեց տնտեսական ազատության ինդեքսում մեր երկրի զբաղեցրած 11-րդ հորիզոնականը։

«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանը ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ և նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ երկու օր առաջ, մի քանի օր առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավվելու»,- հայտարարեց Փաշինյանը։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման համատեքստում Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած 11-րդ տեղը վկայակոչելը մանիպուլյատիվ է՝ հաշվի առնելով, որ ցուցանիշը վերաբերում է 2020 թվականին, ոչ թե 2022-ին։

Երկրների տնտեսական ազատության վերաբերյալ զեկույցը հրապարակում է կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտը (Fraser Institute), որը հիմնվում է տարբեր կազմակերպությունների զեկույցների վրա (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՄԱԿ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և այլն)։

Հատկանշական է, որ այս ռեյտինգում Ադրբեջանը մշտապես նկատելիորեն հետ է եղել  Հայաստանից։ Ըստ այս զեկույցների՝ 2016-2020 թթ․ Հայաստանը զբաղեցրել է աղյուսակի, համապատասխանաբար, 29, 27, 18, 15 և 11-րդ տեղերը։ Նույն զեկույցների համաձայն՝ Ադրբեջանը նույն թվականներին եղել է, համապատասխանաբար, 113, 122, 112, 121 և 119-րդ տեղերում։ Հետևաբար՝ մշտապես մոտ 100 կետով հետ լինելուց հետո ինչ-որ պահի դրա պատճառով հարձակվելը հիմնավոր փաստարկ չի կարող լինել։

Ինչպես նշեցինք, վերջին զեկույցը, թեև հրապարակվել է 2022-ին, սակայն վերաբերում էր 2020 թվականի դրությանը։ Հետևաբար՝ այն չի արտացոլում Հայաստանի տնտեսական ազատության 2022-ի իրական պատկերը։

Այսպիսով փաստենք, որ թեև Տնտեսական ազատության ինդեքսում հերթական անգամ Հայաստանը զբաղեցրել է բարձր, այս անգամ՛ ռեկորդային բարձր հորիզոնական, սակայն դա վերաբերվում է 2020 թվականին։ Իսկ վարչապետի կողմից դա որպես հակառակորդի հարձակման հիմնավորում ներկայացնելը մանիպուլյատիվ է։