Ադրբեջանը հարձակվում է Ջերմուկի ուղղությամբ․ԱՄՆ-ն,Կանադան թիրախավորում են Բաքվին, ՀԱՊԿ-ը՝ ոչ․ Լուրեր

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը
  • Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրավիճակի մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա նշել է, որ նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, ադրբեջանական կողմը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Խոսնակը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
  • ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
  • Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ:
  • Իսկ ՀԱՊԿ-ում տեղի ունեցած քննարկումների ընթացքում որոշվել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստան կուղարկի առաքելություն՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։