Գործարարը կարող է միտումնավոր ժամկետնանց ապրանք վաճառել․ դա՞ ենք խրախուսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առևտրական գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ հերթական նիստում:

Արման Պողոսյանի խոսքով՝ տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք․ առաջարկում է այդ պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով հարկում անել շահութահարկի բազայից։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ նախագծի ընդունմամբ գործարար միջավայրը կբարելավվի:

«Գործարարը կարող է միտումնավոր ժամկետնանց ապրանք վաճառել․ դա՞ ենք խրախուսում»,- դիմելով Վարդանյանին՝ հարց հնչեցրեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ պետք է գնահատել ռիսկերը։

«Եթե, մասնավորապես, դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունը ժամկետին մոտ դեղեր ներկրի, մենք փոխանակ մտածելու, որ միգուցեև գործարարը դա միտումնավոր է արել, խրախուսո՞ւմ ենք։ Նախատեսվո՞ւմ է ենթաօրենսդրական կարգավորումներով կարգավորել հնարավոր ռիսկերը»,- հետաքրքրվեց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։