Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

Լուրեր

04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
Բոլորը

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմային: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել «STARMUS VI» փառատոնի կայացման առիթով: Նա նաև ընդգծել է՝ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշերից է. «Այս փառատոնին նվիրված նամականիշի մարմամբ մենք նշանավորում ենք «STARMUS VI»-ի կարևորությունն առնվազն 2022 թվականի մեր հանրային կյանքում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «STARMUS»-ը դարձել է մեր հանրային կյանքի անբեկանելի բաղադրիչը, որի դրական ազդեցությունը, վստահ եմ, երկար ժամանակ կզգանք մեր երկրում»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ընդգծել է փառատունի կարևորությունը և դրան նվիրված նամականաիշի մարումը. «Սա, իսկապես նոր խոսք ու նոր մոտեցում է մեր ինչպես մշակութային, այնպես էլ գիտական կյանքում: Երկուսն էլ տիեզերական սահմաններ ունեցող խորություններ են, և ամեն օր այս փառատոնի տարաբնույթ միջոցառումներին մասնակցելով՝ պարզապես անգերազանցելի տպավորություններ ենք ստացել: «STARMUS» գիտական և մշակութային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ, բայց առաջին անգամ է այդ թեմայով նամականիշ թողարկվում. այնպես որ սա բացառիկ իրադարձություն է: Շնորհավորում եմ բոլորիս»:

«STARMUS» փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը կարևորել է այն հանգամանքը, որ առաջին նամականիշը թողարկվել է հենց Հայաստանում. «Ամբողջ աշխարհում «STARMUS»-ը համարվում է գիտական լավագույն փառատոներից մեկը, ստացել է տարբեր մրցանակներ, բայց նամականիշ երբևէ չէր թողարկվել: Շատ զգացված եմ, որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ հենց Հայաստանում: Ես էլ եմ կարծում, որ փառատոնը ստացված է: Տեսնում եմ՝ ինչպիսի ոգևորություն է երիտասարդների շրջանում և շատ ուրախ եմ այդ առիթով: Դասախոսություններ իրականացնող մեր հյուրերը ևս շատ տպավորված են ու ստանում են դրական լիցքեր»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ևս կարևորել է «STARMUS VI» փառատոնի անցկացումը՝ ընդգծելով, որ այն միավորել է գիտությունը, կրթությունը, արվեստը և տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով արվեստի միջոցով հանրայնացնել գիտությունը. «Օրեր շարունակ հնարավորություն ունեցանք մասնակցելու գիտությանը և արվեստին նվիրված բազմաբովանդակ միջոցառումների, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծանոթացան մեր երկրի գիտական ու մշակութային ժառանգությանը: Դասախոսություններն ու գիտական ճամբարներն էլ, վստահաբար, նպաստեցին գիտությունն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելուն»:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի տարբերանշանը, իսկ գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը:

Գեղաթերթիկի ներքևի հատվածում տեղադրված է «STARMUS VI Հայաստան, Միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշը 10.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում: