Starmus VI Armenia փառատոնի մասնակցության տոմսեր՝ «Տիեզերական ճամբար 2022»-ի մասնակիցներին

Լուրեր

05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Starmus VI Armenia փառատոնի մասնակցության տոմսեր կտրամադրի «Տիեզերական ճամբար 2022»-ի մասնակիցներին։

«Տիեզերական ճամբար 2022»-ի մասնակից պատանիները սեպտեմբերի 5-10-ը հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանում անցկացվող «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով գիտության և արվեստի փառատոնի բոլոր միջոցառումներին։

StarmusVI-ը ճամփորդելու է Հայաստանով մեկ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Դսեղ, ուսանողներին ու աշակերտներին հասցնելով առաջատար գիտնականների ու նոբելյան մրցանակակիրների գիտելիքն ու փորձը։ Ծրագրի շրջանակներում փառատոնի խոսնակները՝ Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ջոել Փարքերը, Դեյվիդ Էյքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդենը և այլք, կհանդիպեն տիեզերքով ու գիտությամբ ոգեշնչված երիտասարդների հետ՝ բաց դասախոսությունների ձևաչափով։

Հանդիպումները նախատեսված են՝

• Երևանի պետական համալսարանում,

• Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,

• Հայ֊ռուսական համալսարանում,

• Հայաստանի ամերիկյան համալսարանում,

• Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,

• Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,

• Երևանի «Հայբուսակ» համալսարանում,

• ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,

• Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),

• ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակում,

• «Քվանտ» վարժարանում,

• Ֆիզմաթ դպրոցում,

• Ա. Շիրակացու անվան ճեմարանում,

• ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,

• «Այբ» դպրոցում,

• Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում,

• Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,

• Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։ Այն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆե կղզում (Իսպանիա) 2011 թվականին և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ Starmus VI Armenia փառատոնի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ այստեղ: