«Գումարը որպես ժառանգություն եմ ստացել հայրիկիցս»․ Բագրատ Բադալյանը՝ ԱՄՆ-ում շուրջ 600 հզր դոլար արժողությամբ տուն գնելու մասին

Լուրեր

23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
Բոլորը

Օրերս «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո բարձրաստիճան պաշտոնյա դարձած Բագրատ Բադալյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից է, կնոջ՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանի հետ համատեղ սեփականության իրավունքով տուն է գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ «Հետքը» որոշ մանրամասներ էր պարզել այս գույքի վերաբերյալ։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն են Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»։

Բագրատ Բադալյանը 2018-2019 թթ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ աղբյուրներից է Բագրատ Բադալյանն այդքան մեծ ֆինանսական միջոցների տիրապետում և ինչպես է թանկարժեք տուն ձեռք բերել ԱՄՆ-ում։

«Երբևէ չեմ թաքցրել, ավելին՝ բացեիբաց հայտարարագրել եմ շահարկվող գումարը, որը ստացել եմ որպես ժառանգություն իմ հայրիկից՝ 2020 թվականին։ Հատուկ ուզում եմ արձանագրել, որ հայրս երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել և զբաղվել է բացառապես ձեռնարկատիրական մասնագիտական գործունեությամբ։ Շահարկվող տունը ձեռք եմ բերել այդ միջոցների հաշվին, ինչը հեշտությամբ և առանց հավելյալ մասնագիտական գիտելիքների ու ունակությունների կարելի է տեսնել երկու տարիների՝ 2020 և 2021 թվականներին իմ ներկայացրած հայտարարգրերի պարզ համեմատությամբ»,- հարցմանն ի պատասխան նշել է Բադալյանը։

«Հետք»-ը գրել էր նաև, որ 2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։

«Եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչև 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը»։

Բադալյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնեմասը օրենքով սահմանված կարգով հանձնված են հավատարմագրային կառավարման։

«Դեռևս 2018 թվականին, երբ նշանակվեցի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, համապատասխան գրությամբ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել մեր ընտանիքին պատկանող ընկերությունների մասին։ Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ և այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոններում աշխատելու ընթացքում մեր ընտանիքին պատկանող ընկերությունները այդ նախարարությունների կողմից հայտարարագրված որևէ մրցույթի չեն մասնակցել»,- գրավոր պատասխանում նշել է Բադլյանը։

Նրա խոսքով՝ մրցույթներին մասնակցությունը վերսկսվել է միայն այդ պաշտոնից իր ազատվելուց հետո։

Արփի Հակոբյան