G20-ի երկրներից շատերը չեն աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

G20-ի շատ երկրներ չեն աջակցում ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներին։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի կոշտ տնտեսական շրջափակման օգտին, զարմացած են G20-ի շատ երկրների կողմից աջակցության բացակայությունից, գրում է Bloomberg-ը։

Ամենամեծ միջազգային խաղացողը, որը չի աջակցում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշմանը, Չինաստանն է, նշում է թերթը։ Մոսկվային աջակցում են նաև Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Թուրքիան։ Միասնական դիրքորոշման բացակայությունը բարդացնում է Ռուսաստանի դեմ գլոբալ միջոցների կիրառումը։

The Washington Post-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզության տվյալները, հայտնել է, որ Ռուսաստանը հույս ունի  Թուրքիայի օգնությամբ շրջանցել պատժամիջոցները։ Ըստ պարբերականի՝ այդ մասին է վկայում Մոսկվայի առաջարկը, որը գաղտնալսվել է ուկրաինական հետախուզության կողմից Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում մեկնարկած հանդիպումից առաջ։ Համաձայն գաղտնալսման՝ ռուսական կողմը  խնդրում է թույլ տալ մասնաբաժիններ գնել թուրքական նավթավերամշակման գործարաններում, նավթային տերմինալներում և պահեստարաններում: Դա կարող է օգնել թաքցնելու նավթի իրական ծագումը և շրջանցել պատժամիջոցները՝ մասնավորապես, ԵՄ կողմից սահմանված նավթի մասնակի էմբարգոն։

 

Տաթև Ֆռանգյան