Ռուսաստանի օրենքները «խոպանչիների» համար խնդիրներ են առաջացրել․ 12 տարի ՌԴ մեկնող Ժիրայրի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
Բոլորը

Ժիրայրը 24 տարեկանից «խոպանչի» է։ Այս տարի արտագնա աշխատանքի չի մեկնել, որովհետև Ռուսաստանում խստացվել է միգրանտների ընդունման կարգը։

Հիմա նա պետք է ՌԴ Սախա-Յակուտիայի հանրապետությունում լիներ, որտեղ համերկրացիների հետ շինարարական աշխատանքներ էր կատարում։ Հայաստանում մնալով՝ պատահական, ժամանակավոր աշխատանք է գտել, նաև կարտոֆիլ է մշակում։ Հիմա կարտոֆիլի ցանքերը ջրելու ճիշտ ժամանակն է, որպեսզի բերքը խոշոր ու առատ լինի։

Ժիրայր Բարիկյանը ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Ազատան համայնքում։ Ավանդաբար այստեղ զբաղվում են հացահատիկի ու կարտոֆիլի մշակությամբ, ներգրավված են կաթնամթերքի արտադրության մեջ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2016թ․ տվյալների՝ Ազատանում մշտական բնակչության թիվը 5801 է։ Գյուղը հայտնի է կարտոֆիլի արտադրության մեծ ծավալներով։ Այս տարի մոտ 700 հեկտար կարտոֆիլ են մշակում։ Գյուղացիները երբեմն բերքի իրացման խնդիր են ունենում։ Կարտոֆիլը չեն կարողանում վաճառել նախատեսած գնով, արտահանող կամ վերամշակող ընկերություններն իրենք են գին սահմանում։  

12 տարվա դադարից հետո Ժիրայրն առաջին անգամ է ծննդավայրում բահը ձեռքը վերցնում՝ կարտոֆիլ մշակելու համար։ Նա 36 տարեկան է։ Տանը մնալու մի քանի պատճառ գումարվել են իրար՝ ՌԴ միգրացիոն օրենքների խստացում, ավիատոմսի թանկացում, ռուբլու փոխարժեքի անկում և այլն։

«Էս տարի օրենքի խնդիրներից ելնելով՝ չգնացի։ Նոր օրենքով անալիզների համար վճարելու էի 30-35 հազար ռուբլի։ Ամեն ինչ մեր վրա է, դրա համար էլ ձեռք չտվեց Ռուսաստանը, մնացինք մեր Հայաստանում»,- ասում է նա։

Անկախ  ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքից, Հայաստանից ՌԴ մեկնող միգրանտները պետք է անցնեն պահանջվող ընթացակարգերը.

-մատնահետքի հանձնում,

-լուսանկարում,

-բժշկական հետազոտություններ (թմրանյութերից կախվածության, ինֆեկցիոն հիվանդությունների և ՄԻԱՎ-ի բացասական թեստեր)։

Անհրաժեշտ փուլերն անցնելուց հետո տվյալները պետք է վերբեռնել Ռուաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների բազայում։ Ըստ այդմ էլ միգրանտին առողջության վերաբերյալ փաստաթղթեր են հատկացվում մեկ տարի ժամկետով, իսկ մատնահետք հանձնելու հավաստագիրը՝ 10 տարի ժամկետով։

Այս գործողությունների համար միգրանտն ունի 30 օրացույցային օր։ Բոլոր ծառայությունները վճարովի են՝ միգրանտի հաշվին։

Հետազոտությունների արդյունքներն ու տվյալները մշակվում են, որից հետո էլ տրվում է աշխատանքի և կեցության թույլտվությունը։ Կանոններին չհետևելու դեպքում աշխատանքային միգրանտը կարող է 5 տարով արտաքսվել։

Ռուսաստան չմեկնելու որոշումը Ժիրայրը կայացրել է այս հետազոտությունների բարձր ծախսերի պատճառով, սակայն տոմսերի գները, կեցությունը, պատերազմն ու ճգնաժամը նույնպես որոշիչ են եղել, այլապես նա հիմա պետք է Ազատանից 11 հազար կմ հեռավորության վրա լիներ։

«Էս սեզոնին Յակուտիայում աշխատելու էի։ Էնտեղ դպրոց, մանկապարտեզ կսարքեինք, հիմնականում շինարարություն էր»,- ասում է Ժիրայրը։

Արտագնա աշխատանքի չմեկնելը Բարիկյանների ընտանիքում ֆինանսական խնդիրներ է առաջացրել։ Չնայած դրան՝ երկու անչափահաս երեխաներն ուրախ են, որ հայրն ամռան ամիսներին տանն է։ Թեթևացել են նաև ընտանիքի մյուս անդամների հոգսերը։ Ժիրայրը, թեև Շիրակի մարզում զբաղվում է շինարարությամբ, բայց հասցնում է ընտանիքին օգնել անասնապահության և հողագործության հետ կապված աշխատանքներում։ Ազատանում շատերն են հիմա այս կենսակերպին անցել։ Գյուղում այս սեզոնին առաջ քիչ էին տղամարդիկ։ Հիմա նրանք մնացել են, գործ գտել, հարմարվել։ Առանց նախապատրաստությունների ու հիմքերի մեկնելը կարող է իրավական խնդիրներ առաջացնել։

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշում է՝ Ռուսաստան մեկնած միգրանտներից արդեն ստանում է ահազանգեր, որ հայտնվել են արտաքսման վտանգի տակ։

«Ինձ դիմողների կեսից ավելին արդեն խախտումներ են արել, տեղյակ չեն եղել փոփոխություններից կամ գործատուն տեղյակ չի պահել, քանի որ իրենք էլ տեղյակ չեն եղել։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս՝ հնարավորինս շուտ լքեն ՌԴ տարածքը, քանի որ որքան երկար մնան, այդքան իրենց խախտման հետևանքները ծանր կլինեն՝ 10 տարուց մինչև անգամ ցմահ մուտքի արգելք կվաստակեն»,- ասում է նա։

Դեռ պաշտոնական տեղեկություններ չկան, թե Ռուսաստանի սահմանած նոր օրենքի խախտումով քանի՞ հայ միգրանտ է կորցրել ՌԴ-ում աշխատելու իրավունքը։

«Դեռևս վաղ է խոսել ազդեցության մասին։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել  2021 թվականի դեկտեմբերից, այս տարվա հունվար-փետրվարին մեր մոտից հոսքերը քիչ են, մարտից են հիմնականում մեր միգրանտները գնում։ Տարեվերջին նոր ազդեցությունները կտեսնենք»,- ասում է Բեժանյանը։

Հայաստանի Միգրացիոն ծառայությունում ևս տեղեկություններ չունեն, թե քանի՞ քաղաքացի է տուժել ՌԴ նոր օրենսդրության խստացումից։

Ժիրայրի տեղեկություններով՝ Ազատանից արտագնա աշխատանքի մեկնողների 30 տոկոսն այս տարի չի մեկնել սահմանված նոր կանոնակարգերի պատճառով։ Գյուղից, ըստ նրա,  Ռուսաստանի Դաշնություն սեզոնային աշխատանքի է մեկնում 600-700 տղամարդ։

«Գնացողները հասել են, տեսել են, որ իրենց էլ ձեռք չի տալիս էս պայմանները, բայց մի կերպ մնացել են, փող աշխատին։ Հայաստանում գործ պիտի լինի, որ հիմնական մնաս, աշխատես, էդ էլ չկա»,- նշում է նա։

Բացի հայրենի գյուղում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելուց՝ նրանց մի մասն էլ Երևանում շինարարություն է անում։ Ժիրայրը նշում է՝ ռուբլին այնքան է արժեզրկվել, որ Ռուսաստանում և Հայաստանում շինարարության դիմաց ստացած վարձատրության էական տարբերություններ չկան։ 

 

Նարեկ Կիրակոսյան