Արհմիությունները գրավիչ պետք է դարձնեն աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար․ Հ․ Տիգրանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը կազմակերպել են «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» քննարկումը։

Քննարկման են ներկայացված ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման շրջանակում իրականացված առաջարկները։

«Խտրականության մասին ամբողջական հոդված ենք ներմուծվել Աշխատանքային օրենսգիրք՝ խտրականության արգելքն ապահովելու համար, 2005թ. Աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո խտրականության արգելքի հարցը կարգավորված չէր»,- այս մասին նշեց ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել նաև քովիդով հիվանդացած աշխատողների իրավունքները լրացուցիչ երաշխիքներով ապահովելու համար, նաև պատերազմական գործողությունների մասնակից աշխատողների իրավունքները, նրանց աշխատատեղերը և վարձատրվելու իրավունքը պաշտպանելու համար:

Տիգրանյանի կարծիքով՝ օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ են, բայց հավասարակշռված աշխատանքային իրավահարաբերությունների հասնելու համար կարևոր է նաև աշխատողների իրավագիտակցությունը:

Նրա դիտարկմամբ՝ աշխատողների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է նաև արհմիությունների դերը. «Արհմիություններին պետք է տալ իրավական ոշորշակի գործիքակազմ՝ դրանով արհմիությունները գրավիչ դարձնելով աշխատանքային իրավունքները պաշտպանելու առումով»:

Մանրամասները՝ տեսանյութում: