Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը՝ բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին

Լուրեր

26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
26.04.2024 | 20:02
Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
Բոլորը

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան լքել է երկիրը տնտեսական ճգնաժամի պատճառով սկիզբ առած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագահը կնոջ և թիկնապահների ուղեկցությամբ Ան-32 ռազմական ինքնաթիռով հեռացել է Մալդիվներ։ Շաբաթ օրվանից, երբ ցուցարարների ամբոխը ներխուժեց նախագահական պալատ, երկրի ղեկավարի գտնվելու վայրն անհայտ էր։  Նախագահի եղբայրը՝ ֆինանսների նախկին նախարար Բասիլ Ռաջապակսան, նույնպես լքել է երկիրը, հայտնում է BBC-ն։

Փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում էին երկրի նախագահի ու վարչապետի՝ Ռանիլ Վիկրամասինգեի հրաժարականը։  BBC-ն նշում է, որ նախագահի հրաժարականը կարող է իշխանական վակուում ստեղծել մի երկրում, որին ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է գործող կառավարություն: Տեղացի քաղաքական գործիչները խոսում են ազգային միասնության նոր կառավարություն ձևավորելու մասին, սակայն առայժմ որևէ նախանշան չկա, որ նրանք մոտ են համաձայնության։ Պարզ չէ նաև՝ արդյո՞ք հասարակությունը կընդունի նրանց հնարավոր պայմանավորվածությունները։

Սահմանադրության համաձայն՝ նախագահի հրաժարականի դեպքում նրա լիազորությունները ժամանակավոր անցնում են վարչապետին։ Սակայն դա չի կարող հանգուցալուծել ճգնաժամը, քանի որ Ռանիլ Վիկրամասինգեն նույնպես հանրային աջակցություն չունի․ շաբաթ օրը ցուցարարները հրկիզել էին նրա առանձնատունը։ Նա հայտարարել էր, որ հրաժարական է տալու՝ միասնական կառավարության համար ճանապարհ բացելու նպատակով, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։ Փորձագետները որպես ժամանակավոր նախագահի ամենահավանական թեկնածու նշում են Շրի Լանկայի խորհրդարանի նախագահին, սակայն նա ևս Ռաջապաքսայի համախոհն է և քաղաքացիների համակրանքը չի վայելում:

Տաթև Ֆռանգյան