Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական է տալու. BBC

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր պատրաստվում է հրաժարական տալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ մինչև աշուն։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պահպանողականները կպայքարեն այս ամռան ընթացքում, իսկ նոր վարչապետը պաշտոնը կստանձնի հոկտեմբերին։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Բորիս Ջոնսոնն այսօր կդիմի ժողովրդին։

Նշենք, որ Ջոնսոնը շարունակում է մնալ պաշտոնում՝ չնայած նրա կաբինետի մի շարք առանցքային նախարարներ հրաժարական են տվել։ Հինգշաբթի այն անձը, որին նա 48 ժամ առաջ նշանակել էր ֆինանսների նախարարի պաշտոնում, հրապարակայնորեն հորդորել է Ջոնսոնին հեռանալ:

Պաշտպանության նախարար Բեն Ուոլիսը ևս Ջոնսոնին կոչ է արել հրաժարական տալ, սակայն նշել է, որ կմնա իր պաշտոնում՝ պաշտպանելու ազգային անվտանգությունը:

Էմմա Չոբանյան