Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում ՔՊ-ում միասնական որոշում չկա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երեկ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում քննարկվել է Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին ու մյուսներին մանդատներից զրկելու և խորհրդարանական պաշտոններում նրանց անվստահություն հայտնելու հարցը։

Խմբակցության պատգամավորներից մեկն անանուն մնալու պայմանով Factor TV-ին փոխանցեց, որ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած և նիստերից բացակայող պատգամավորներին մանդատներից ու պաշտոններից զրկելու հարցում միասնական մոտեցում չկա: Ըստ մեր զրուցակցի՝ ՔՊ-ում ժողովրդավարական հայացքներով աչքի ընկնող պատգամավորները գործընկերների մոտեցումը ծայրահեղական են համարել, նաև մատնանշել հնարավոր միջազգային աղմուկը: Մյուսներն էլ բերել են այն հիմնավորումը, թե պատգամավորներին մանդատներից զրկելուց հետո, միևնույն է, նրանց կուսակիցներն են խորհրդարան գալու:

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու կողմնակիցներից է եղել Հովիկ Աղազարյանը: Նա այսօր չցանկացավ հարցազրույց տալ, սակայն այս տեղեկությունը չհերքեց: Իսկ ահա նիստին ներկա մյուս պատգամավորները խուսափեցին ուղիղ պատասխաններ հնչեցնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհարգելի բացակայությունների շեմը հատել են Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը, Լիլիթ Գալստյանը, Վահե Հակոբյանը, Ասպրամ Կրպեյանը:

Այդուհանդերձ, նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության բացակայող պատգամավորներին մանդատներից զրկելու լիազորություն չունեն: Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են վեց ամսվա ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Պատգամավորական լիազորությունների դադարեցման համար պետք է լինեն նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հիմքերը:

Չնայած իշխանականները քննարկման առարկա են դարձրել իրենց քաղաքական ղեկավարի հրաժարականը պահանջողներին մանդատներից ու խորհրդարանական պաշտոններից զրկելու հարցը, սակայն նկատենք, որ օրենսդրությունը ՔՊ-ականներին այս հարցը պաշտնապես քննարկելու հնարավորություն ընձեռում է միայն հուլիսի 1-ից սկսած:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշում է՝ ո՛չ ՔՊ-ականների նիստը, ո՛չ էլ նիստում քննարկված հարցը իրեն ու թիմակիցներին չի անհանգստացնում:

Իշխանությունն ընդդիմադիրներին քննադատում է նաև նիստերին չգալով աշխատավարձ ստանալու համար: ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հաշվարկներով՝ ընդդիմությունը միայն մայիս ամսվա համար ընդհանուր 25 մլն դրամ աշխատավարձ ու պատգամավորական ծախսերի գումար է ստացել:

Նշենք, որ բացակայությունների համար ամենաշատ գումարը պահվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի աշխատավարձից՝ 280 հազար դրամ, Իշխան Սաղաթելյանի աշխատավարձից` 265 հազար դրամ, Արթուր Վանեցյանից՝ 200 հազար դրամ, իսկ մյուս պատգամավորներից պահվել է 150 հազարական դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան