Խարդախություններ՝ կեղծ կայքերի և ինքնության գողության միջոցով

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից․ տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

«Խարդախների թիրախում են հայտնվել մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով (list.am և այլն) ապրանք վաճառողները։ Խարդախները, ներկայանալով որպես գնորդ, կապի այլընտրանքային միջոցներով (WhatsApp, Telegram և այլն) կապ են հաստատում վաճառողի հետ, խնդրում վերջինիս քարտի տվյալները ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու նպատակով, արդյունքում՝ տիրապետելով բանկային գաղտնիք համարվող անհրաժեշտ քանակությամբ տվյալների, հափշտակում քարտային հաշվին առկա գումաները: Մեկ այլ դեպքում առաջրկվում է տվյալները լրացնել ուղարկված կեղծ կայքերի հղմամբ, որն առաջին հայացքից կարող է չտարբերվել իրական կայքի հղումից (օրինակ՝ գնորդներին առաջարկվում է «Հայփոստ» ընկերության կեղծ կայքի հղումը): Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է քարտապանի ֆինանսական միջոցները:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զգոն լինել գործարք կատարելուց առաջ, ոչ մեկին չտրամադրել SMS/mail-ի միջոցով բանկի տրամադրված մեկանգամյա կոդը, որևէ կայքում անձնական տվյալներ լրացնելուց առաջ ստուգել կայքի իսկությունը՝ համեմատելով ինտերնետային հասցեի տողում առկա կայքի ամբողջական անվանումը կայքի պաշտոնական անվանման հետ՝ կատարելով որոնման պարզ գործողություն: Հիշե´ք, որ գումար ստանալու համար բանկային քարտի դարձերեսին առկա եռանիշ կոդը (CVC/CVV) չի պահանջվում, ուստի խստիվ արգելվում է այն փոխանցել այլ անձանց: Նմանատիպ իրավիճակներում ցանկացած կասկած անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ տվյալներ տրամադրելուց ձեռնպահ մնալուն: Եթե ինքուրույն չեք կողմնորոշվում տվյալների տրամադրման ռիսկայնության հարցում, կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ զանգահարելով կամ գրելով ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է հաղորդագրությունում։