Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր ռազմավարական անդամն է

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր ռազմավարական անդամն է, դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել նրա մտահոգությունները դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության դիմումների հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում swissinfo-ն։

«Թուրքիան մտահոգություն է հայտնել՝ կապված ահաբեկչության, անվտանգության ոլորտում շահերի թեմաների հետ, և մենք պետք է անենք այն, ինչ միշտ ենք անում ՆԱՏՕ-ում՝ ուշադրություն դարձնենք նրան, ինչն անհանգստություն է առաջացնում դաշնակցի մոտ»,- ասել է Ստոլտենբերգը Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում։

Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր է ուղիներ գտնել՝ այդ հարցերը լուծելու համար։

«Թուրքիան կարևոր դաշնակից է, ռազմավարական աշխարհագրական դիրքն այդ երկիրը կարևոր է դարձնում ամբողջ դաշինքի համար»,- ասել է Ստոլտենբերգը։

CNN-ի փոխանցմամբ էլ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ կհաջողվի լուծել Թուրքիայի մտահոգությունները՝ կապված դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների հետ: Նա հավելել է, որ լավատես է՝ ՆԱՏՕ-ն կողջունի երկու երկրներին որպես դաշինքի անդամներ:

Էմմա Չոբանյան