Ինձ առևանգել էին․ կվերացնեին, եթե ընտանիքս փող չհայթայթեր․ Հայաստանում փրկություն փնտրողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
Բոլորը

Կառլոսը Սիրիայից է Հայաստան եկել, փախստականի կարգավիճակ է ստացել, աշխատանք է գտել լոգիստիկ կենտրոններից մեկում ու արդեն փորձում է կյանքը դասավորել։

Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո ինտեգրման կենտրոն է տեղափոխվել։ Նրա հարևանությամբ ևս 2 տասնյակ օտարերկրացիներ են բնակվում։ Հարևաններն Իրանից են, Կոնգոյից, Իրաքից և այլ երկրներից։ Շատ չեն շփվում, հիմնականում խոհանոցում են հանդիպում, որն ընդհանուր է։ Հատուկ կացարանի մյուս հատվածում դեռ կարգավիճակ չունեցողներն են՝ Հայաստանից ապաստան են հայցել ու որոշմանն են սպասում։

Նիգերիայից եկած 29-ամյա երիտասարդն ասում է՝ Հայաստանի մասին ինտերնետից է իմացել, տեղեկություններ է հավաքել ու որոշել, որ հենց Հայաստան է գալու։ Կարծում է, որ չի սխալվել․ այստեղ ապահով է, իրեն լավ են վերաբերվում։

Նիգերիացին այնտեղ է թողել մորը, որ ծերության պատճառով չէր կարող լքել երկիրը, 2 փոքր եղբայրներին ու քրոջը։ Հույս ունի՝ մի օր կմիավորվի նրանց հետ, բայց ոչ Նիգերիայում։

Հատուկ կացարանում այսօր շուրջ 50 բնակիչ կա տարբեր երկրներից։ Նրանցից 6-ը Թուրքիայի քաղաքացի են, 3-ն ազգությամբ հայ են, 3-ը՝ քուրդ։ Այստեղ 3 ամսից մինչև մի քանի տարի կարող են մնալ, մինչև որոշում կկայացվի։ Բնակիչներից մեկը, օրինակ, որ Թուրքիայից է եկել, արդեն 10 տարի է՝ այստեղ է։ Մերժում է ստացել ու բողոքարկել, անցնում է դատական բոլոր ատյաններով։ Վերջնական որոշում լինելու դեպքում ստիպված կլինի լքել երկիրը։

Փախստականի կարգավիճակի ստացումը  չմերժվելու մեծ հույս ունի Պակիստանից Հայաստան եկած քաղաքացին։ Նա Հայաստան է եկել կնոջ և երեք երեխաների հետ։ Չորրորդ երեխան Հայաստանում է ծնվել։ Պակիստանում աշխատանք ուներ, բայց դա բավարար չէր։

Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ապաստան տրվում է  5 հիմնական հիմքերով՝ անձի քաղաքական հայացքները, ռասայական, ազգային կամ կրոնական հիմքով հալածանքը, սոցիալական որոշակի խմբի պատկանելությունը։ Հայաստանի օրենքում ավելացված է ևս 2 կետ՝ մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեպքում և պատերազմական գործողությունների գոտում հայտնված անձին։ 2021 թվականին, օրինակ, Հայաստանում շուրջ 260 անձ է ապաստան հայցել։ Ամենաշատն ապաստան հայցում են Իրանի, հետո՝ Իրաքի քաղաքացիները։ Հայցեր են ստացվում նաև Սիրիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Ամերիկայից։ Ապաստան հայցողների թվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են լինում։ 2021-ին, օրինակ, ապաստան է հայցել Թուրքիայի 6 քաղաքացի, փախստականի կարգավիճակ ստացել միայն 3-ը, 3 հայց էլ Ադրբեջանից է ստացվել, 3-ն էլ մերժվել են։

Հայաստանում այժմ գործող 1 կացարան կա՝ նախատեսված մոտ 50 հոգու համար։ Այժմ ևս մեկ կացարան է կառուցվում՝ 120 հոգու համար։ Անհրաժեշտությունը կար, քանի որ երբեմն կացարանի կարիք ունեցողների թիվը մեծ է լինում, տեղերը չեն բավականացնում։ Այս դեպքում լուծումը կա, բայց երբեմն դժգոհության առիթ է դառնում։

Հայաստանում կացության կարգավիճակ ստանալ հնարավոր է նաև աշխատանքի հիմքով, ընդ որում՝ հայտի լրացման կարգը հեշտացվել և թվայնացվել է։

Այս տարի, փետրվարի 24-ից մինչ օրս, Հայաստանում ապաստան է հայցել նաև Ուկրաինայի մոտ 200 քաղաքացի, նրանց կեսից ավելին հայեր են։ Նրանք կացարանի համար չեն դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան