Բրիտանական Anglo Asian Mining-ը նախատեսում է 2022թ․ 4-րդ եռամսյակում Արցախի գրավյալ Վեժնալիի ոսկու հանքի արդյունահանում սկսել

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը նախատեսում է 2022 թվականի չորրորդ եռամսյակում երկու նոր հանքավայրերից ոսկու արդյունահանում իրականացնել, որից մեկը գտնվում է Արցախի գրավյալ տարածքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«2022 թվականի մարտին մենք հայտարարեցինք Գոշի հանքավայրից հարավ նոր՝ Հասան ոսկու երակի հայտնաբերման մասին: Այստեղ հանքաքարում ոսկու պարունակությունը մեկ տոննայի դիմաց գնահատվում է 229,5 գրամ։ Ներկայում մենք գնահատում ենք Հասան երակի ներուժը և մշակում արտադրական պլան, որը նախատեսում ենք սկսել այս տարվա չորրորդ եռամսյակի սկզբին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ընկերությունը հայտնում է, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակի սկզբին մտադիր է արդյունահանել Արցախի գրավյալ Կովսականի (Զանգելան) Վեժնալիի հանքավայրը։ Այն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Վեժնալի մուտքը ստացվել է 2021 թվականի վերջին, և հիմա հանքավայրը շահագործման համար անվտանգ է։ Այստեղ գտնվում է ավելի վաղ աշխատող ստորգետնյա հանք։ Մենք արդեն իրավունք ենք ստացել սեփականության  ենթակառուցվածների իրականացման, այդ թվում՝ փոքր վերամշակման գործարանի։ Ներկայում ընկերության թիմը Վեժնալիում է, և մեր գործունեությունը թափ է հավաքում, որպեսզի արտադրությունը սկսենք 2022 թվականի չորրորդ եռամսյակի սկզբին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ բրիտանական ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև պայմանագիր է ստորագրվել 1997 թվականին, որը նախատեսում է 6 հանքավայրերի շահագործում, որոնց թվում են նաև Արցախի հանքերը։

Ավելի վաղ էլ բրիտանական Anglo Asian Mining-ը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար, որը ընկերությանը հնարավորություն է տալիս շահագործել երեք նոր հանք՝ 882 քառակուսի կմ ընդհանուր տարածքով։

Նոր պայմանագրի համաձայն՝ ընկերությունը հրաժարվում է Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի պայմանագրային տարածքի իրավունքից։ Բացի այդ, ընկերությունը նաև հույս է հայտնել, որ կկարողանա շահագործել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերը։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գազիլբուլագի (Դրմբոն) և Դեմիրլիի (Կաշեն) պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ։ Այս հանքերը գտնվում են հայկական վերահսկողության տակ։

Էմմա Չոբանյան